Հայաստանի Հանրապետու­թյուն

Հայոց պատմական հայրենիքի մի հատվածում է գտնվում Հայաստանի Հանրապետությունը: Ինչպես հայոց պատմական հայրենիքը, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունը կրճատ անվանում են Հայաստան:

Հայաստանի Հանրապետու­թյունը զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս արևելյան բարձրադիր մասը: Այստեղ նույնպես, ինչպես Հայկական լեռնաշխարհի մյուս հատվածնե­րում, շատ են բարձր լեռները և արագահոս լեռնային գետերը:

Continue reading “Հայաստանի Հանրապետու­թյուն”

Հայաստանի 10 լեռները

1. Սանդուխտասար լեռ

Սանդուխտասար լեռը համարվում է Վարդենիսի լեռների ամենաբարձր լեռնագագաթներից մեկը։ Սանդուխտասար լեռան գագաթը սուր կոնաձև է։ Հենց այդ հետաքրքիր արտաքին տեսքի շնորհիվ, լեռնագագաթը տարբերվող է Վարդենիսի լեռներում, և այն  երբեք չես շփոթի մեկ այլ ուրիշ լեռան հետ։ Դեպի լեռ տանող ճանապարհը զառիթափ և քարքարոտ է մինչև գագաթ։ Լեռն ամբողջովին կազմված է պալեոգենիի և նեոգենի հրաբխային գոյացումներից։ Հասնելով գագաթ միանգամից հայացք ես նետում դեպի ջինջ և երկնագույն Մեծ և Փոքր Ալ լճերը, որոնք գտել են իրենց խաղաղ տեղը Վարդենիսի լեռներում։ Լճերի տարածքը հիանալի տարբերակ է վրանային արշավների  (քեմփինգի), ինչպես նաև ջիպինգի համար։ Անցնելով Մաքենիս գյուղը ամենագնաց մեքենաներով, հասնում ես 2400 մ բարձրություն, որտեղից սկսում ես քայլել Վարդենիսի լեռնաշղթայի վեհ լեռնագագաթների ուղղեկցությամբ, վայելելով լանջերի ալպյան բուսականությունը։ Հարաբերական բարձրությունը՝ մոտ 1000 մ։ Տարածքի ռելիեֆը լեռնամարգագետնային է։

Continue reading “Հայաստանի 10 լեռները”