Տեղեկություն չղջիկների մասին

Չղջիկները միակ թռչող կաթնասուններն են։ Աշխարհում հայտնի է 1100 տեսակ՝ տարածված ամենուրեք։ Հայաստանում հանդիպում է 28 տեսակ։ Տեսակների մեծ մասը բնակվում է Հայաստանի հարավային և հարավարևելյան մարզերում, ՝ նաև Երևանի շրջակայքում, որոշ տեսակներ (գորշ ականջեղ, եվրոպական լայնականջ, լայնականջ ծալքաշուրթ չղջիկներ)՝ հյուսիսային շրջաններում, փոքր իրիկնաչղջիկը՝ հյուսիսային և հարավային անտառաշատ տարածքներում։

Ապրելակերպ

 Ցերեկը, փաթաթվելով այդ լայն թևերի մեջ, նրանք գլխիվայր կախվում-մնում են փչակներում, ձեղնահարկերում կամ որևէ մութ տեղում, իսկ գիշերը դուրս են թռչում՝ որսի։ Անաղմուկ ճախրում են երկնքում՝ հաճախակի թափահարելով թևերը։ Չղջիկներն ուտում են մեծ քանակությամբ միջատներ և դրանով զգալի օգուտ են բերում։ Արևադարձային որոշ տեսակներ սնվում են ավելի խոշոր չղջիկների այլ տեսակներով և կրծողներով, առանձին ներկայացուցիչներ՝ բույսերի նեկտարով ու պտուղներով։

Continue reading “Տեղեկություն չղջիկների մասին”

Моя семья 👨🏻‍👩🏻‍👧🏻‍👦🏻

Меня зовут Лусе. Мне 8 лет. Я учусь в школе, в третьем
классе. У меня маленькая семья. У меня есть папа, мама,
сестра. Моего папу зовут Мгер, маму — Лена.
Мой папа работает. Мою сестру зовут Нране. Она умная и весёлая. Ей 2 года.
Она очень любит играть. Я очень люблю свою семью!

Մեղրաձոր

Մենք դասարանով միասին ճամփորդեցինք գեղեցկուհի Մեղրաձոր։ Այնտեղ պետք է մի բլրակ բարձրանայինք, տարածքը հաղթահարեցինք 35 րոպեում։ Հասնելուց հետո նախաճաշեցինք։ Ապա մտանք Թեժառույքի վանք, որը կառուցվել է 1190 թ․ Իվանե և Զաքարե Զաքարյան իշխանների օրոք: Այդ ամենից հետո խաղացինք, երգեցինք և վերջում տարածքի աղբը հավաքեցինք, որպեսզի ավելի մաքուր լինի, այսպիսով մեր օրը ավարտվեց։

Հայաստանի քարտեզ

Հայաստանը ունի 10 մարզ, նրանց անվանումներն էին։ Շիրակ — Գյումրի

Լոռի — Վանաձոր

Տավուշ — Իջևան

Արագածոտն — Աշտարակ

Կոտայք — Հրազդան

Գեղարքունիք — Գավառ

Արմավիր — Արմավիր

Արարատ — Արտաշատ

Վայոց ձոր — Եղեգնաձոր

Սյունիք — Կապան

Մեղրաձոր, Թեժառույք

Տարածքի անվանումը գալիս է
անտիկ ժամանակներից, շարունակվել է մինչև 17-րդ դար, դրանից հետո Թեժառույքում
բնակություն են հաստատել թուրք-կարակալպակները, որոնք էլ նոր բնակավայրին տվել են
Թայչարուխ անվանումը` թայ-զույգ և չայ-գետ բառերի բառաբարդումից կազմված, ասել է թե՝
երկու գետերի արանքում տարածված բնակավայր և համանուն վանական համալիր:
Թեժառույքը Հայստանում պահպանված եզակի կառույցներից է, քանզի այն քաղկեդոնական
եկեղեցի է և ունի հարուստ վրացերեն արձանագրություններ:

Ինչո՞ւ է երկինքը կապույտ

(տեղեկատվական)

Ամպեր կամ երկինք նկարելիս մենք միշտ ընտրում ենք կապույտ կամ երկնագույն մատիտներ։ Ճիշտ է, երբ նայում ենք վերև՝  երկինքը ծովի պես կապույտ է երևում, և մեր մտքով չի էլ անցնում, որ այդ կապույտի տակ թաքնված են բազմաթիվ այլ գույներ։ Դե ուրեմն,  ճիշտ ժամանակն է իմանալու․ ինչո՞ւ է երկինքը կապույտ։

Երկիր մոլորակը շրջապատված է օդի շերտերով։ Այն օդը, որը մենք շնչում ենք իր մեջ պարունակում է թթվածին, ազոտ, ածխաթթու գազ,  մասամբ նաև ջուր և անտեսանելի մանրէներ։ Երբ արևն արձակում է իր շողերը, օդը՝ իր մեջ կուտակած այդ գազերի շնորհիվ տարբեր  երանգներ է  ստանում՝ սպիտակից մինչև կարմիր, կարմիրից էլ մինչև նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն․․․

Եվ ահա, երբ այդ բազմագույն ճառագայթն անցնում է օդի հաստ շերտով, օդի մասնիկները շաղ են տալիս այդ բոլոր գույները, իսկ առավել շատ, նրա մանուշակագույն, կապույտ և երկնագույն մասերը, այդ պատճառով էլ երկինքը գունավորվում է երկնագույնով։

Պարզվում է, որ արևի ճառագայթներն են ներկում օդը մեր գլխավերևում։ Իսկ երբ արևը հեռանում է ու իր տեղը ժամանակավորապես զիճում է լուսնին՝ երկինքը սև  է երևում, պատճառն այն է, որ լուսինը չի կարող արևի պես ճառագայթներ արձակել։

Continue reading “Ինչո՞ւ է երկինքը կապույտ”

Իմ անվան բացատրությունը

Լուսե նշանակում է լույսից կազմված, լուսեղեն, լուսավոր:
Այն բացատրվում է որպես լույսի նման պարզ ու վճիտ, լույսի նման գեղեցիկ, լուսագեղ։ Ռուսերեն Световой, Светлый, Лучезарный. անգլերեն՝ gleaming։