Այս տարի ես զբաղվել եմ ԵՌԱՉԱՓ ՄՈԴԵԼՎՈՐՄԱՄԲ։ Մենք աշխատել ենք MAGICAVOXEL ծրագրով։ Ես շատ եմ հավանել այս ընտրությունը և չեմ ցանկանում փոխել, ձեզ ևս առաջարկում եմ գալ այս ընտրությանը։
ԱՀԱ ԻՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ՝



Այս տարի ես զբաղվել եմ ԵՌԱՉԱՓ ՄՈԴԵԼՎՈՐՄԱՄԲ։ Մենք աշխատել ենք MAGICAVOXEL ծրագրով։ Ես շատ եմ հավանել այս ընտրությունը և չեմ ցանկանում փոխել, ձեզ ևս առաջարկում եմ գալ այս ընտրությանը։
ԱՀԱ ԻՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ՝



| Գիտե՞ք, որ գարուն է արդեն, Բոլորը թափվել են փողոց. Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց — Գիտե՞ք, որ գարուն է արդեն: Դյութում են շրթերը վարդե, Սրտերը կրակ են ու բոց — Գիտե՞ք, որ գարուն է արդեն, Բոլորը թափվել են փողոց: |
Անծանոթ բառեր՝
Դալկանալ — գունատվել
Սալարել — թառամել
Գիժ մոծակի պարի ժամին
Զարկեց հանկարծ աշնան քամին,
Ուժը խըլեց, ուշքը տարավ:
Գիժը մին էլ մըտիկ արավ,
Որ էն արև
Աշխարհքն արդեն պատած ողջ սև,
Լացով, թացով սուգ է անում,
Դողում, պարում ու դալկանում…
Շուտիկ, շուշտիկ իրեն կինն էլ
Սուսիկ-փուսիկ կողքից կորել,
Ով գիտի՝ ինչ ծակ էր գըտել,
Մինչև գարուն մեջը մըտել:
Սոված, սառած
Ու սալարած
Վեր թըռավ՝ վար, դես ընկավ՝ դեն,
Ժիր Մըրջյունի տաքուկ ու շեն
Բանը հիշեց, ելավ գընաց,
Դըռան առջև տըխուր տըզզաց.
— Բա՜ց արեք, բա՜ց…
Էս տարաժամ՝ թըշվառ ձենից
Կոպիտ, թուխ-թուխ,
Հաստագըլուխ
Մի պահապան զարթնեց քընից,
Ներսի մըթնում մի կերպ արավ,
Փակած դուռը նեղ ծերպ արավ,
Տեսավ՝ սևով, թևով զուգված՝
Դըռան առջև մինը տընկված,
Ոտները թել,
Ինքը մի գել:
— Հե՛յ, ո՞վ ես դու,
Ա՜խպերացու:
— Տը՛զ-պը՛զզ, ասավ, Մոծակն եմ ես.
Բա չե՞ս ասիլ՝ էսպես, էսպես.
Ամառն ամբողջ,
Ուրախ, առողջ,
Պայծառ ու տաք
Արևի տակ
Կինըս աշխույժ սազ էր ածում,
Ես էլ անհոգ խընդում, ցընծում,
Տեսակ-տեսակ պարեր պարում,
Սըրա նըրա թուշն համբուրում
Ու վայելում ամեն բանից,
Ամեն բարուց ու սեղանից,
Լիքը այգում,
Ճահճոտ մարգում,
Ճոխ տըներում,
Պալատներում…
Մի անգամ էլ, երբ որ էսպես
Պարում էի, մինը անտես
Էնպես զարկեց՝ ուշքըս անցավ:
Ուշքի որ գամ՝ ի՞նչ տեսնեմ լավ.—
Երկինքը թուխպ, երկիրը սև,
Դառը քամի, սառը անձրև,
Արար աշխարհն պաղել, փոխվել…
Կողքիցըս էլ կինս է փախել,
Էլ ի՞նչ ասեմ, ողջը մի-մի
Էն ի՞նչ լեզու կարա պատմի
Կամ ի՞նչ բերան,
Չըտեսնըվա՛ծ, հըրաշք մի բան…
Հիմի էսպես՝ սոված, մենակ,
Մընացել եմ պատերի տակ,
Տեղ չի ունեմ, կեր չի ճարվում:
Ես էլ եմ հո շատ մըճըրվում,
Բայց ի՞նչ անեմ, ո՞ւր գընամ էլ,
Երեսս էլի ձեզ եմ արել:
Աստծու սիրուն, մի՜ խընայեք,
Էս մի ձըմեռ շահեք, պահեք,
Մինչև նորից գարուն բացվի,
Աշխարհքն էլ ետ բարով լըցվի:
— Դե լա՜վ, դու կաց, ներս գընամ ես,
Տեսնենք՝ ներսից ինչ կասեն քեզ:
Ասավ պահնորդն ու մեջեմեջ
Կոկ սենյակներն անցավ անվերջ,
Մինչե հասավ ներսի տունը,
Ուր ապրում էր մեծ Մըրջյունը
Առատ կյանքով,
Իր համայնքով:
Գընաց իրենց լեզվով հայտնեց,
Մըրջյունը լուռ լըսեց, մըթնեց,
Ու ետ դարձավ
Էսպես ասավ.
— Գիժ Մոծակի համա՞ր եմ ես
Ողջ ամառը արևակեզ՝
Էնքան ջանքով
Ու տանջանքով
Տուն տեղ դըրել, ճամփա հարթել,
Ամբար շինել, պաշար կիտել,
Որ ամառը ծույլ պըտըտի,
Ձմեռը գա նըստի ուտի՞…
Մեր ծույլերին ջարդել ենք մենք,
Ուրիշ ծույլի՞ բերենք պահենք…
Կերթաս կասես էդ անպետքին,
Բանի, գործի ժամանակին
Ով փոխանակ աշխատելու,
Ուշք ու միտքը տա խընդալու,
Պարապ շըրջի, երգի, պարի,
Սըրա նըրա թուշն համբուրի,
Էս կուռ վազի, էն կուռ ցատկի,
Վերջը էդպես պիտի սատկի:
Տեառնընդառաջը (Տրնդեզ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ և այլն) Հայ առաքելական եկեղեցու անշարժ տոներից է և նշվում է փետրվարի 13-14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո:
Ըստ եկեղեցական ավանդության, երբ Հիսուսին բերում են տաճար, դրա արևելյան կողմի դռները, որոնք նախկինում չէին բացվել, ուժեղ դղրդյունով բացվում են, և մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից` տեսնելու` ինչու է այսպիսի աղմուկ բարձրացել:
Նրանք ակամայից իրենց ճրագներով լուսավորում են Հիսուսի ճանապարհը դեպի տաճար: Այստեղից էլ առաջացել է «Տեառնընդառաջը», որը նշանակում է Տիրոջն ընդառաջ: Տոնի խորհուրդն էլ Տիրոջն ընդառաջ գնալն է: Տեառնընդառաջի ծիսական արարողակարգն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան. եկեղեցական օրացույցի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, և փետրվարի 14-ն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյից: Եկեղեցական կարգի համաձայն` տոնի նախօրեին` երեկոյան կատարվում էր նախատոնական ժամերգություն։ Կանոնի համաձայն՝ նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի կարգ` աշխարհի չորս ծագերի, արտերի և այգիների օրհնություն:Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Օրհնված մոմի կրակով էլ վառում է Տեառնընդառաջի խարույկը` որպես Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
Հնում ծնողներն առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար։ Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տանում են տաճար։ Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով, հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց։ Այստեղից էլ առաջացել է Տյառնընդառաջը, և նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն։ Այն շատ սիրելի է դարձել բոլորի կողմից, քանի որ այդ տոնը նվիրված է Հիսուսին։
Ասում են, որ հեթանոս հայերը նույնպես ունեցել են այպիսի տոն, որը ասոցացրել են կրակի ու արևի աստծու հետ, գարնան գալստի հետ:
Պատասխանիր հարցերին՝

Задание 1. Прочитай текст. Вставь пропущенные буквы.
Есть такой гриб — лисичка. Его назвали так за рыжий цвет, похожий на окраску лисы. Он растёт возле елей, дубов, берёз. Лисичка появляется ранним летом и растёт до середины октября. Найдёшь одну лисичку — оглядись вокруг, значит, рядом их много. Гриб очень полезен. Он богат витаминами.
Հովհաննես Թումանյանի«Մայրը» կարդա՛ (2-3 անգամ)։ Կատարի՛ր թեստային աշխատանքի 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ առաջադրանքները (մնացած աշխատանքները կկատարենք դասարանում)։
Հովհաննես Թումանյան
Մայրը
Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը (պատահել)։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը: Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվար□ ճիչով (հայտնվել) մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քա□ցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»:
Եվ ահա նորից գարնան հետ վերադար□ել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերեց ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։
Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգույշը կամ ամենից սովածը, (շտապել), ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։
Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։
— Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ- մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ (կատարվել), որ անկարելի էր մի բան անել։
Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք` երեխաներս, մի-մի փայտ առած պտտվում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը՝դունչը լիզելով։
Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, ի□ավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք` հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։Վազեցինք, տեսանք` մեռած, ընկած է ծառի տակին։
Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառե րը`լրացնելով բաց թողած տառերը:
Զվարթ, քաղցր, վերադարձավ, իջնել
2. Ի՞նչ է նշանակում «ծղրտալով» բառը.
ա/ ծիծաղելով
բ/ թռչկոտելով
գ/ ճչալով
դ/ մկկալով
3. Դո՛ւրս գրիր տեքստում ընդգծված բառերը ̀ դիմացը գրելով դրանց հոմանիշները (իմաստով մոտ բառեր):
Դեպք — իրադարձություն, պատահար
Ուրախ — զվարթ, երջանիկ
Վայրկյան — ակնթարթ
Զիլ — սուլ, բարձր
4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.
ա/ իրիկնապահ-բարդ
բ/ անզգույշ-ածանցավոր
գ/ փոքրիկ-պարզ
դ/ այնտեղ-բարդ
5. Տեքստից դո՛ւրս գրիր եզակի թվով չորս գոյական և դարձրո՛ւ հոգնակի:
Երդիկ — երդիկներ
Ծիծեռնակ — ծիծեռնակներ
Կատու — կատուներ
Ճուտիկ — ճուտիկներ
6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակն է սխալ.
ա/ վազեցինք-բայ
բ/ երկար- ածական
գ/ կտուց-գոյական
դ/ դեղին-գոյական
7 .Դու՛րս գրիր տեքստում փակագծերի մեջ դրված բայերը(գործողություն ցույց տվող բառերը) և դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը (համապատասխանեցրո՛ւ տեքստին):
Պատահել — պատահեց
Հայտնվել — հայտնվում էր
Շտապել — շտապեց
Կատարվել — կատարվեց
8. Դո՛ւրս գրիր պատմվածքի գլխավոր իմաստն արտահայտող նախադասությունը:
Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:
9. Ի՞նչ սովորություններ ունեն ծիծեռնակները:
Ծիծեռնակները ամեն տարի, երբ աշունը գալիս է և սկսում է ցրտել նրանք գնում են տաք երկրներ, իսկ երբ եղանակը տաքանում է նրանք վերադառնում են, բույն են շինում և այնտեղ մնում մինչև մյուս աշունը։
10.Ծիծեռնակի ո՞ր ճուտը կատվի զոհը դարձավ.
ա/ամենից փոքրը կամ ամենից անկարգը
բ/ ամենից անվախը կամ ամենից չարաճճին
գ/ ամենից մեծը կամ ամենից հնարամիտը
դ/ ամենից անզգույշը կամ ամենից սովածը
11. Ի՞նչ պատահեց ծիծեռնակին, երբ տեսավ դատարկ կատվին.
ա/թռավ-գնաց, որպեսզի կերակուր բերի
բ/ հանգիստ նստեց ծառի ճյուղին
գ/ քարի կտորի նման ցած ընկավ ճյուղից
դ/ ծլվլում էր երդիկին
12. Ինչո՞ւ երեխաները չկարողացան փրկել ծիծեռնակի ձագին:
Որովհետև կատուն շատ արագ էր վազում։
Հեքիաթից դո՛ւրս գրիր 5 պարզ, 5 բարդ և 5 ածանցավոր բառեր, դուրս գրածդ բառերը բաղադրիչների բաժանի՛ր:
Պարզ բառեր՝ պանիր, լինգ, գող, աղվես, երկիր չեն բաժանվում բաղադրիչների մասերի
Բարդ բառեր՝ ջաղացպան, տունուտեղ, մեծամեծ, կիսավեր, աչքալույս ջաղացպան — ջաղաց+պահապան, տունուտեղ — տուն+տեղ, մեծամեծ — մեծ+մեծ, կիսավեր — կսատ+ավերված, աչքալույս — աչք+լույս
Ածանցավոր բառեր՝ պատրաստություն, հանգստացնել, թշնամի, աղբանոց, թագավոր պատրաստություն — պատրաստ+ություն, հանգստացնել — հանգիստ+ացնել, թշնամի — թշնամ+ի, աղբանոց — աղբ + անոց, թագ + ավոր
Գոյական — պանիր, բաղարջ, քուրք, թագավոր, աղջիկ