Ես իմ ամառը անցկացրել եմ ընթերցելով, զվարճանալով, սովորելով և այլն։ Ամառվա ընթացքում ավարտել եմ Հովազաձորի գերիները գիրքը, կարդացել եմ Թոմ սոյերի արկածները և հիմա կարդում եմ Օլիվեր Թվիստի արկածները։ Կատարել եմ ամառային առաջադրանքները և ինքնուրույն նյութեր եմ ներբեռնել և աշխատել, կատարել եմ Ամազոնյան արկած գրքի առաջադրանքները։ Նաև մորաքրոջս ընտանիքի հետ գնացել ենք Վրաստան։ Վրաստանում շատ լավ ժամանակ ենք անցկացրել, ծովում և լողավազանում լողացել ենք, գնացել ենք ռեստորան որտեղ միայն ձուկ են մատուցում, ինձ շատ դուր եկավ փոքրիկ ձկները։ Հասցրել եմ գնալ REEBOK SPORTS CLUB ARMENIA որտեղ մասնակցել եմ լողի, անտիգավիթիի, յոգայի և այլ դասերի։ Նաև գնացել եմ տատիկիս և պապիկիս տուն հանգստանալու։