Հունվարյան ճամբարի երրորդ շաբաթվա ընթացքում այցելեցինք Ոսկեգործության լաբորատորիա։ Այնտեղ մենք ծանոթացանք թե ինչպես ենք աշխատելու, ինչ փուլերով։ Նաև իմացանք, որ դա աշխարհի միակ Ոսկեգործության լաբորատորիան է, որ նախատեսված է երեխաների համար։
Ամփոփեցինք Հայ ժողովրդի ազգային դեմքն ու դիմագիծը նախագիծը, որի շրջանակում աշակերտներով ներկայացրեցինք մեր կատարած հետազոտական աշխատանքները` անդրադառնալով ազգային արհեստի և արվեստի ճյուղերին։
Հայրենագետ-թարգմանիչների ջոկատով իրականացրեցինք ճամփորդություն դեպի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն` դիտելու «Մոխրոտը» ներկայացումը։
Հունվարյան ճամբարի ևս մեկ օր անցավ անչափ հետաքրքիր: Ձմեռային մարզական խաղեր ստուգատեսի շրջանակում Հայրենագետ-թարգմանիչների ջոկատի հետ միասին ուղևորվեցինք Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղ: Չնայած ցրտին, օդի սառնությանը՝ ուրախ և զվարթ ձնագնդի էինք խաղում, ձնեմարդ պատրաստում, թավալվում ձների մեջ և սահում սահնակներով:
Շաբաթը սկսեցինք մարզական ստուգատեսին պատրաստվելով։ Եվս մեկ անգամ համոզվեցի, որ ոչ թե միայն ճկուն միտք այլ նաև ճկուն մարմին ունենք։
Ազգագրության ստուգատեսի շրջանակում այցելեցինք Տերյան մշակութային կենտրոն։ Մեզ ներկայացրեցին տարազներ, որոնք կրել են Հայաստանի տարբեր հատվածներում։ Հետո շրջեցինք կենտրոնով և փորձեցինք տարազային հագուստի որոշ դետալներ։
Բոլոր սիրահարների հովանավոր Սուրբ Սարգսի օրը Հայաստանում ամենահայտնի տոներից է։ Սովորաբար սկսում են նշել առավոտից։ Այդ պատճառով նախաճաշն էլ է տոնական լինում։ Ուտեստները պատրաստում են հացահատիկային բույսերից։
Բաղարջ
Բաղարջը միջուկով գաթա է, որը եղել է տոնական սեղանի գլխավոր ուտեստը։ Ընդունված էր բաղարջի մեջ դնել տան և այգու բարիքներից: Կտրում էին տոնական սեղանի մոտ, և յուրաքանչյուրի կտորի միջից գտնված բարիքը խորհրդանշում էր ընտանիքի այդ անդամի ժառանգությունը, օրինակ՝ պանրի դեպքում՝ անասունը, դրամի դեպքում՝ պապենական տունը և այլն: Աղջիկների դեպքում, եթե նրա բաժնի մեջ միրգ էր լինում, ապա ասում էին, որ նրա ապագա ամուսինն այգեպան է լինելու:
Խաշիլ
Սուրբ Սարգսի տոնի ուտեստներից մեկն էլ հագեցնող ու հեշտ պատրաստվող խաշիլն է։ Մատուցում են մածնով և սոխառածով։ Ի դեպ, Սուրբ Սարգսի օրը ժողովուրդը նաև «Խաշիլի» տոն է անվանում։ Սակայն տնային տնտեսուհիներն այս ուտեստը պատրաստում են նաև առանց առիթի և հիմնականում նախաճաշին։ Հնում խաշիլից փոքրիկ գնդեր էին պատրաստում, որոնցից մեկի մեջ դնում էին լոբի կամ կորիզ՝ վիճակահանությամբ տարվա հաջողակին գտնելու նպատակով:
Խավիծ
Եթե ցանկանում եք ձեր տոնական սեղանն ավելի բազմազան դարձնել, կարող եք նաև խավիծ եփել։ Ժամանակին ընդունված էր այս սննդարար ուտեստը տալ նաև ծննդկաններին։ Համարվում է, որ այն բուժիչ է և օգնում է շուտ վերականգնել ուժերը։ Պատրաստելը հեշտ է ու արագ. ալյուրը կամ փոխինձը հալած յուղի մեջ բովում են այնքան ժամանակ, մինչև գույնը փոխի։ Խառնուրդին ավելացնում են շաքարավազ կամ մուրաբա և ջուր լցնում վրան։ Թողնում են կրակին մինչև պատրաստվելը։
Հալվա
Տոնական սեղանի իսկական զարդը կլինի հալվան։ Բոված ալյուրին ավելացնում են թթվասեր, շաքարավազ կամ մուրաբա։ Այդ ամենը խառնում են մինչև միասեռ զանգված ստանալը և ավելացնում ընդեղեն կամ չիր։ Սովորաբար հալվան մատուցում են հիմնական ուտեստից հետո` որպես աղանդեր թեյի կամ սուրճի հետ։
Կոլոնդրակ
Եթե չեք ցանկանում ո՛չ տապակել, ո՛չ թխել, ո՛չ եփել, ապա կատարյալ տարբերակ է կոլոնդրակը։ Պատրաստման համար պետք է 2 բաղադրիչ` փոխինձ և մուրաբա կամ մեղր։ Փոխինձը խառնում ենք մուրաբայի և մեղրի հետ, ստացված զանգվածից գնդիկներ ենք պատրաստում։ Ի դեպ, կարելի է նաև չիր, ընկույզ և չամիչ ավելացնել։
Նշենք, որ հնում կանայք դռան մոտ կամ կտուրին փոխինձ էին դնում: Եթե առավոտյան փոխինձի վրա հետք էին տեսնում, հավատում էին, որ դա սրբի ձիու սմբակի հետքն է, ինչը նշանակում է, որ իրենք արժանացել են սրբի բարեհաճությանը կամ նույնիսկ ավելին, մինչ այդ իրենք դրախտին արժանի կյանք են վարել:
Ս. Սարգսի տոնը իր ծագմամբ բավականին հին է։ Այն Հայաստանում նշել են ոչ միայն եկեղեցական ծեսով և աղոթքներով, այլև ժողովրդական ավանդույթներով։ Այսպես, օրինակ, Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդները աղի բլիթ էին ուտում գիշերը երազ տեսնելու ակնկալիքով՝ հավատալով, որ երազում ծարավը հագեցնելու նպատակով իրեն ջուր տվողը կլինի կյանքի ընկերը։ Եթե երազում ջրի բաժակը ոսկուց էր լինում, ասում էին, որ ապագա ամուսինը հարուստ է լինելու, եթե արծաթից՝ միջին ունեցվածքի տեր, եթե պնձից կամ կավից՝ աղքատ։ Կարևորվում էր նաև ջրի քանակությունը, ըստ որի որոշում էին ապագա փեսացուի կամ հարսնացուի հետ ապրելու տևողությունը։ Եթե բաժակը ջրով լիքն էր, շատ երկար կապրեին, եթե կիսատ էր, կյանքի կեսը, իսկ եթե ջուրը շատ քիչ էր, ընդամենը մի քանի տարի։
Ընդունված է եղել նաև տան տանիքին կամ պատշգամբում փոխինդ դնել և սպասել, թե երբ Սուրբ Սարգիսը կթողնի իր ձիու պայտի հետքերը։ Ըստ ավանդույթի՝ այն մարդը, ում ափսեում շաղ տված ալյուրի կամ փոխինդի միջով կանցնի սուրբը, սպասվում է մեծ հաջողություն։
Հնում այդ օրն ընդունված է եղել պատրաստել նաև օձի թթու կոչվող ապուրը։ Այն պատրաստվում էր ոսպից, մանրաձավարից, ալյուրից և եփվում թթվի ջրի մեջ։
Շատ հավատացյալներ այցելում են Սուրբ Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներ՝ մասնակցելու այդ օրը մատուցվող պատարագին։ Սրբի հիշատակի համար մոմեր էին վառում, աղոթում ու կենդանիներ զոհաբերում։
Երեքշաբթի օրը մենք ճամփորդեցինք Տերյան մշակութային կենտրոն։ Ծանոթացանք հին հայկական տարազների, կոպիների և զարդերի։ Մեզ պատմեցին կանացի և տղամարդկանց տարազների մասին, նաև ասեցին թե, որ տարազը որտեղ էին կրում։ Հետո վերադարձանք դպրոց լի գիտեիքներով։ Շատ հետաքրքիր ճամփորդություն էր, առաջարկում եմ դուք էլ ճամփորդեք այնտեղ։
Երեքշաբթի՝ Առավոտյան մենք ունեցանք ընդհանուր պարապմունք, իսկ հետո ամեն մեկը գնաց իր ընտրած ջոկատ, ես ընտրել էի հայրենագետ — թարգմանիչների ջոկատը։ Սկզբում մենք ծանոթացանք աշխատակարգին և թվարկեցինք թե ինչեր ենք անելու ճամբարի ընթացքում։
Հինգշաբթի՝ Առավոտյան արել ենք ընդհանուր պարապմունք, պարերգերի ուսուցում, դիտել ենք տեսանյութ ոսկու մասին, ծանոթացել ենք մեր ծնողների մանկության խաղերին։
Ուրբաթ՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք, ճամփորդություն դեպի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց։
The story of a nation, narrated by the language of drawing.
«Teryan Cultural Center» was founded in 2004. It includes cultural, literary, educational and national protection activities. «Teryan Cultural Center» today has a modernized ethno-clothing and accessories production organization. The cultural center presents a unique and highly valuable initiative for the restoration, modernization, application and dissemination of traditional culture, folk handicrafts. The head of the center is Lilit Melikyan.
Teryan Cultural Center’s “The Future of the Present” collection, presented at YEREVAN FASHION WEEK, involves pieces of women’s and men’s traditional costumes based upon apparel prototypes from various regions of Western and Eastern Armenia (Van-Vaspurakan, Syunik-Artsakh, Bardzr Hayk, Ayrarat etc). The collection gives a clear and thorough understanding about the colorful and amazing traditions of Armenian taraz.