Այս շաբաթ իմ արձակուրդը շատ լավ է անցել։ Ես գիրք եմ կարդացել, լրացուցիչ դասեր եմ արել, ուսումնական գարուն նախագծերին եմ մասնակցել։ Դուրս եմ եկել զբոսնելու և զվարճանալու։ Այսքանը իմ գարնանային արձակուրդների մասին”
Month: Մարտի 2025
Nare’s Favorite Season
Today Ms. White asked us to write about our favorite season. I love all the seasons. In Armenia, each season has its own beauty. Winter is wonderful, there is always a lot of snow. I also love making snowman and playing with snowballs. I also love spring because flowers start to blossom and we do not need to wear warm clothes. In the autumn, we start going back to school, leaves change their color and it gets colder.
My favorite season of all four is summer because there are a lot of fresh fruits and I have a lot of free time to play with my friends. There is a fun holiday in the summer called Vardavar (the water festival). But it is also very hot and sometimes you cannot go out during the day. I can eat a lot of ice cream, swim in the pool, and visit my uncle’s farm. The weather on the farm is not so hot and there is always something interesting to do. Last summer, I helped him pick apples and apricots, we made jam with Aunt Anush, and I ate the jam all winter. In the summer, there are many birthday parties, including mine. My birthday is on July 7. On my last birthday, we went camping with my family and slept in tents.
Տեղեկություն ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ մասին
Հիմնադրվել է 1935 թվականին անվանի գիտնականներ՝ Ա.Կ. Մաղաքյանի, Ա.Ա. Հախվերդովի և Ն.Վ. Միրզոևայի կողմից (տարածքը՝ 80 հա, 1100 բուսատեսակ)։
ՀՀ ԳԱԱ Բուսաբանության այգու տարածքում հողամասի տարբեր էքսպոզիցիոն մանրապուրակներում ներկայացված են բուսաբանաաշխարհագրական տեսանկյունից մի շարք հետաքրքիր տեսակներ, ինչպես նաև վայրի դեղատու, տնտեսապես արժեքավոր, գեղազարդ և բազմաթիվ այլ տեսակներ։ Բացի այդ, կոլեկցիոն հողամասում ներկայացված են Հայաստանի մշակովի բույսերի վայրի ցեղակիցների մոտ 200 տեսակ /30 ցեղից/` հատիկավորներ, հատիկաընդավորներ, բանջարաբույսեր, հատապտղայիններ, համեմունքային և այլն։
Երևանի կիսաանապատային գոտում գտնվող այգում ստեղծված հարուստ ու բազմազան բուսական հավաքածուները ծառայում են որպես ուսումնական բազա հանրապետության կրթական հաստատությունների, առաջին հերթին ԲՈՒՀ-երի տվյալ մասնագիտությամբ ուսանողների համար։ Այգին հանդիսանում է նաև յուրահատուկ ռեկրեացիոն օջախ` մայրաքաղաքի և հանրապետության բնակչության համար։
Այստեղ ներկայացված են նաև մի շարք հազվագյուտ և անհետացող բուսատեսակներ (մոտ 70 տեսակ, որոնցից 38 ներառվել են ՀՀ Կարմիր գրքի նոր հրատարակության մեջ). Հողամասում աճեցվող հազվագյուտ տեսակներից են՝
- Galanthus alpinus
- Centaurea erivanensis
- Astragalus paradoxus
- Onobrychis hajastana
- Ribes armenum
- Iris elegantissima
- Iris grossheimii
- Triticum araraticum
- Triticum urartu
- Zelkova carpinifolia
Հողամասի մոտ 4 հա տարածքում ստեղծված է նաև Հայաստանի բուսական համակեցությունների թվով 16 մոդելներ (արհեստական ցենոզներ), որոնց մեջ կան նաև այն խմբավորումները, որոնք բնության մեջ գտնվում են անհետացման եզրին (ավազուտներ, աղուտներ, համմադա, շիբլյակ, ջրաճահճային ցենոզներ և այլն)։
Նշված խումբ բուսատեսակների գիտական հավաքածուների ստեղծումը բուսաբանական այգիներում և դրանց էկոլոգիական հարմարողականության բացահայտումը ex situ պայմաններում ունի չափազանց կարևոր գիտական և գործնական նշանակություն։
Վերջին տարիներին համալրվել ու հարստացել են բուսաբանական այգու դենդրոհավաքածուները, արևադարձային ու մերձարևադարձային բուսական ֆոնդը (շուրջ 30 տեսակ), ծաղկային բույսերինը 12 նոր գեղազարդ անվանումներով։ Բարեկարգվել և գեղազարդ ձևավորվել է կոլեկցիոն վարդանոցի մերձակա մոտ 1 հա տարածքը, որտեղ տնկվել է 40 անվանում ներկայցնող ավելի քան 1000 հատ ծառաբույս, մեծ մասը պարտիզային ձևեր։
Երևանի Բուսաբանական այգու միջազգային կապերն ընդգրկում է աշխարհի շուրջ 40 բուսաբանական գիտական հաստատություն։
Ջերմատուն
Երևանի բուսաբանական այգում մինչև 1992 թվականը գործում էր ջերմատուն, որտեղ ներկայացված էին արևադարձային և մերձարևադարձային բույսերի 1260 տեսակ։ Այժմ տեսականու թիվը հասնում է 300-ի։
Exercises
- Ընտրիր ճիշտ a, an անորոշ հոդը
- a an comic
- a an green umbrella
- a an new desk
- a an bike
- a an one-dollar bill
- a an error
- a an answer
- a an university
- a an American band
- a an older sister
2. Տեղադրիր am, is, are օժանդակ բայերը։
- I am a girl.
- My father is at work.
- Trixi and Susi are my cats.
- The hamster is in the cage.
- I am a painter.
- My green pencil is on the floor.
- Emma and Betty are good friends.
- Are you from Armenia?
- His sister is seven years old.
- We are children.
3. Ընտրեք ճիշտ տարբերակը։
There is too much/many water in the bathtub.
How much/many brothers and sisters has Anne got?
I don’t send much/many letters nowadays.
How much/many rice do you eat per week?
I put too much/many salt /աղ/ in the soup.
How much/many people were at the party?
My grandfather does not have much/many hair, anymore.
How much/many plates do we need?
4. Ընտրեք ճիշտ տարբերակը։
My father … in London at the moment. (works, is working).
He … to work every day (goes, is going).
I … football now (play, am playing).
We … to school on Sundays (don’t go, aren’t going).
He … his lessons now (isn’t doing, doesn’t do).
He … computer games every evening (plays, is
playing).
5. Բայերը գրեք ճիշտ ժամանակաձևով։
We usually play in the yard in the afternoon.
You have breakfast now.
Jim is reading a book now.
Ann always watch TV in the evening.
The boys are playing football in the yard now.
My mother works in the garden on Sundays.
My father is reading a newspaper now.
6. Choose the proper tense form- Ընտրիր ճիշտ տարբերակը։
Alice (feeds/is feeding) her rabbits now. She always (feeds/is feeding) them in the morning. The rabbits (don’t run/are not running) now. They (eat/are eating). They (drink/are drinking) water every day. But they (don’t drink/are not drinking) water now․
Վագրը ԹԵՍՏ 6
Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը։
Կատվազգիների ընտանիքին պատկանող այս կենդանին ամենախոշոր գիշատիչներից է: Վագրի մարմնի երկարությունը հասնում է մինչև երեք մետրի, իսկ կշիռը մոտ երեք հարյուր կիլոգրամ է
Վագրն ապրում է լեռնային անտառներում: Հրաշալի որսորդ է։ Վազում է արագ և կարող է երկար հետապնդել որսին: Սակայն այդպես ավելի քիչ է պատահում։ Խորամանակ գիշատիչը մեծ մասամբ հարձակվում է թաքստոցից․ շերտավոր գունավորման շնորհիվ թաքնվում է թփերի մեջ և նույնիսկ մոտիկից չի նկատվում: Բացի այդ՝ որսում է հիմնականում հիվանդ ու թույլ կենդանիներ։ Վագրը որսին հետապնդելիս երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։
Վագրի հզոր ժանիքներ ունի, բայց անգամ թաթի մի հարվածով կարող է որսին սպանել։
Նրա ցատկերը հասնում են հինգ մետրի։
Վագրը հարձակվում է եղջերուների, վարազների, լեռնային այծերի, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընտանի կենդանիների վրա: Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով: Բայց կարող է նաև երկար ժամանակ դիմանալ առանց սննդի:
Մարդու վրա վագրը հարձակվում է, երբ վերջինս փորձում է բռնել կամ սպանել նրա ձագին, վիրավորում է գազանին կամ էլ խանգարում որսն ուտելուն:
Վագրը ունենում է երկուսից չորս ձագ: Ապրում է քսան և ավելի տարի:
Այժմ վագրերի թիվը խիստ կրճատվել է։ Նրանք գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում:
Առաջադրանքներ
1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրն ապրում է.
- լեռներում
- անտառներում
- անապատներում
- լեռնային անտառներում
2․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրը կշռում է.
- 500 կգ
- 1 տոննա
- 250 կգ
- 300 կգ
3․ Ընդգծի´ր սխալ պատասխանը: Վագրը որս անելիս.
- թաքնվում է թփերի մեջ և գաղտագողի է հարձակվում,
- չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում:
4․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:
- Վագրերը ջրից վախենում են և երբեք ջուրը չեն մտնում։
- Վագրերը ջրային կենդանիներ են և ապրում են ջրում։
- Վագրը որսին հետապնդելիս երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։
- Վագրերը լողալ չեն սիրում և ջուրը մտնում են միայն որսին հետապնդելիս։
5․ Տեքստից դո´ւրս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, թե ինչով է սնվում վագրը, երբ որս չի գտնում։
Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով
6․ Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար վագրերի մասին:
Ինձ համար ամեն ինչ նորություն էր։
7․ Գրի´ր դեղին ներկված բառերի հականիշները։
Արագ — դանդաղ
Երկար — կարճ
Քիչ — շատ
Հիվանդ — առողջ
8․ Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական: 1. երեք հարյուր 2. չորս
9․ Ինչպիսի՞ն է վագրը։ Գրի՛ր երկու բառ։ 1. Հզոր 2. Արագավազ
10․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «հրաշալի», «թույլ» բառերը ցույց են տալիս.
- թիվ
- առարկա
- գործողություն
- հատկանիշ
Թուխիկը։ Վախթանգ Անանյան

Ասում են, ժամանակով Երևան քաղաքում մի նշանավոր որսորդ բժիշկ է եղել։ Ագռավի բնից աղվամազով ծածկված մի ձագ է հանել նա ու բերել տուն։
Ժամանակ է անցել, ագռավը մեծացել է, գորշ փետուրները դարձել են թուխ, և իր թռչնային բնազդով կապվել է իր տիրոջ հետ։
Ասում են , բժշկի հետ սեղան էր նստում այդ ագռավը, աթոռակից կտցում էր իր բաժին կերակուրը, «ղա-ղա» կանչելով շնորհակալություն հայտնում տիրոջն ու գնում քաղաքային այգու ծառերի վրա զվարճանալու իր ցեղակիցների հետ։ Երեկոյան դեմ տուն էր վերադառնում, իր կոշտ ձայնով բարի գիշեր մաղթում բժշկին և գնում թառելու։
Բժիշկն ագռավին հաճախ էր որսի տանում։ Խելացի թռչունը երկնքից իր սուր հայացքով խուզարկում էր լեռան ծերպերը, գտնում էր որսը և գալիս տիրոջ ուսին թառում՝ կտուցը որսի ուղղությամբ մեկնած։ Գնում էր որսորդն ագռավի կտուցի ուղղությամբ և այդ նրա լավագույն կողմնացույցն էր։
Իսկ թանձր մառախուղին, հանդում մոլորված ժամանակ, հավատարիմ ագռավը ցույց էր տալիս նրան ճանապարհը։
Բժիշկը, շրջապատված հետաքրքիր բազմությամբ, մոտենում էր քաղաքային այգուն և կանչում էր հեռվից․
-Թուխի˜կ, Թուխի˜կ․․․
— Ղա˜, ղա˜․․․- լսվում էր պատասխանը՝ ծառին իջած երամի միջից։
Մի անգամ էլ, երբ բժիշկը նստած էր այգու ճաշարանում, ընկերներից մեկը հարցրեց,
— Վաղուց ես նստած, ինչու՞ ճաշ չես պատվիրում։
— Ընկերոջս եմ սպասում․․․
Ապա վեր կացավ, բացեց ճաշարանի պատուհանը։
— Թու՛խիկ, ինձ քաղցած սպանեցիր, անպիտա՛ն, ախր քե՛զ եմ սպասում,- սրտնեղած ձայն տվեց նա։
-Ղա˜, ղա˜ ․․․- լսվեց երկնքից, և երամից մի ագռավ բաժանվելով՝ պատուհանից ներս ընկավ, թառեց սեղանին։ Ու այն ժամանակ միայն տերը ճաշ պատվիրեց։
Քաղաքում ասելիք էր դարձել Թուխիկը։
Այդպես սիրով ապրեցին իրար հետ որսորդ բժիշկն ու իր փետրավոր ընկերը։
Տերը զառամեց ու մեռավ, իսկ ագռավը նրա դագաղի վրա տխուր ու գլխիկոր նստած, մարդկանց ուսերի վրա տարվեց մինչև գերեզմանատուն։
Դագաղն իջեցրին փոսը, բայց ագռավը թռչելու փորձ չարավ։
-Թուխի՛կ, դուրս եկ,- լացի միջից ձայնեց բժշկի այրին։
Չլսվեց պատասխան «ղա-ղա»-ն, կարծես թռչունը վշտից քարացել էր։
Գերեզմանից հանեցին նրան և բժշկի աճյունը հողով ծածկեցին։
Բարակ անձրև էր տեղում։ Ժողովուրդը ցրվեց, բայց Թուխիկը մնաց թարմ հողաթմբին վշտահար ու մոլոր կանգնած։
Հին, քարասիրտ աշխարհում մարդիկ տեսան այդ դեպքը և մեկը քրթմնջաց․
-Երանի չէ՞ր, որ բոլոր արարածներն էլ այդ թռչունի չափ իրար հավատարիմ մնային․․․
Եվ երբ գերեզմանին պատվանդան կառուցեցին և վրան դրին անվանի բժշկի կիսանդրին, քանդակագործը չմոռացավ նրա հավատարիմ Թուխիկին քանդակել տիրոջ ուսին թառած։
Ասում են, մինչև այժմ էլ մի ծեր ագռավ տխուր-տրտում թառում է բժշկի կիսանդրու ուսին։ Թուխիկն է ․ դար է անցել, բայց չի մոռանում իր տիրոջը․․․
Իսկ նրա դիմաց, քաղաքային այգու հնամենի ծառերի տեղը կանգնած ջահել բարդիների վրա աղմկում են ծեր Թուխիկի երիտասարդ սերունդները․․․
ԱՆԾԱՆՈԹ ԲԱՌԵՐ
Աղվամազ — նուրբ ու փափուկ մազ
Բնազդ — ենթագիտակցություն
Թառ —Փայտի հորիզոնադիր ձող
Իսկ նրա դիմաց, քաղաքային այգու հնամենի ծառերի տեղը կանգնած ջահել բարդիների վրա աղմկում են ծեր Թուխիկի երիտասարդ սերունդները․․․
ԱՆԾԱՆՈԹ ԲԱՌԵՐ
Աղվամազ — նուրբ ու փափուկ մազ
Բնազդ — ենթագիտակցություն
Թառ — փայտի հորիզոնադիր ձող
Զառամ — տարիքն անցկացրած, խիստ ծեր:
Մաքուր պահենք մեր օդը
Մարդուն և կենդանի մյուս օրգանիզմներին շնչառության համար անհրաժեշտ է մաքուր օդ: Բայց շատ տեղերում, հատկապես մեծ քաղաքներում այն աղտոտված է: Քաղաքներում աշխատող շատ գործարաններից օդ են թափանցում թունավոր գազեր, փոշի: Ավտոմեքենաներից նույնպես անջատվում են վնասակար շատ գազեր: Այդ բոլորը վտանգավոր են բույսերի, կենդանիների և մարդու համար: Վնասակար նյութեր արտանետող գործարանների շրջակայքում բույսերը կամ շատ վատ են աճում, կամ բոլորովին չեն աճում, կենդանիները ոչնչանում են, իսկ մարդիկ հիվանդանում են մաշկի, աչքերի, թոքերի տարբեր հիվանդություններով:
Օդի աղտոտումը սպառնում է մարդկանց առողջությանը և Երկրի ամբողջ օրգանական աշխարհին: Ահա թե որքան կարևոր է օդը մաքուր պահելը: Դրա համար գործարանների, ֆաբրիկաների ծխնելույզների վրա տեղադրում են օդամաքրիչ, փոշեկլանիչ սարքեր, որոնք զտում են վնասակար արտանետումները:
Օդը մաքրելու գործում կարևոր նշանակություն ունեն բույսերը: Տերևների միջոցով նրանք կլանում են օդում եղած փոշին և վնասակար գազերը: Բույսերը կատարում են մեկ ուրիշ կարևոր «աշխատանք» ևս: Նրանք օդից վերցնում են ածխաթթու գազը՝ իրենց անհրաժեշտ սննդանյութեր պատրաստելու համար, և այդ ընթացքում «արտադրում» են թթվածին, որը, ինչպես գիտեք, խիստ անհրաժեշտ է բոլոր կենդանի օրգանիզմների շնչառության համար: Ահա թե ինչու շնչելը հեշտ է այնտեղ, որտեղ շատ են բույսերը: Դրա համար էլ կանաչ տարածքները պետք է ընդարձակել, և ձեզանից յուրաքանչյուրը պետք է նպաստի իր շրջապատի կանաչ տարածքների մեծացմանը:
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար:
Բույսերը կատարում են մեկ ուրիշ կարևոր «աշխատանք» ևս: Նրանք օդից վերցնում են ածխաթթու գազը՝ իրենց անհրաժեշտ սննդանյութեր պատրաստելու համար, և այդ ընթացքում «արտադրում» են թթվածին, որը, ինչպես գիտեք, խիստ անհրաժեշտ է բոլոր կենդանի օրգանիզմների շնչառության համար: Ահա թե ինչու շնչելը հեշտ է այնտեղ, որտեղ շատ են բույսերը: Դրա համար էլ կանաչ տարածքները պետք է ընդարձակել, և ձեզանից յուրաքանչյուրը պետք է նպաստի իր շրջապատի կանաչ տարածքների մեծացմանը: - Ինչո՞ւ է անհրաժեշտ օդը մաքուր պահել:
Եթե մենք օդը մաքուր չպահենք։ Մենք շատ վատ հիվանդություններ կունենանք և դժվար կշնչենք։ Այդ պատճառով շատ կարևոր է մաքուր պահել մեր օդը։ - Օդի մաքրության գործում ի՞նչ դեր են խաղում բույսերը:
Բույսերը շնչում են մեր բաց թողաց ածխաթթու գազը, իսկ մեզ փոխանցում են թթվածին։ - Ճի՞շտ է վարվում վարորդը, որը կայանման ժամանակ միացած է թողնում շարժիչը: Եթե ոչ, ապա ինչո՞ւ:
Ոչ ճիշտ չեն անում, որովհետև գործարաններից, ֆաբրիկաներից, աշխատող ավտոմեքենաներից օդ են թափանցում վնասակար նյութեր: Դրանք վտանգավոր են բոլոր կենդանի օրգանիզմների՝ բույսերի, կենդանիների և մարդու համար: Կանաչ տարածքները և գործարանների ծխնելույզներին տեղադրված օդամաքրիչ սարքերը կլանում են օդ թափանցող վնասակար նյութերը: Բույսերը օդից վերցնում են ածխաթթու գազը, իրենց անհրաժեշտ սննդանյութեր պատրաստելու համար, և այդ ընթացքում «արտադրում» են թթվածին: Այդ ամենը անելով բնության վրա առաջացնում են փոքր վերքեր, այդ փոքր վերքերը մի օր վերածվում են մի մեծ խորը վերքի։ Օդը մաքուր պահելու գործին կարող եմ մասնակցել նաև ես:
Ծիր կաթին
1. Ծիր Կաթինը գալակտիկա է`կազմված աստղերից, գազից և փոշուց, այստեղ է գտնվում նաև Արեգակնային համակարգը։ Այլ կերպ այն կոչվում է Մեր գալակտիկա կամ Գալակտիկա։
2. Գիտնականները կարծում են, որ Ծիր Կաթինը Տիեզերքի ամենավաղ գալակտիկաներից մեկն է։ Այն ձևավորվել է մոտ 13.6 միլիարդ տարի առաջ և գրեթե նույնքան հին է, որքան Տիեզերքը, որը ձևավորվել է շուրջ13.7 միլիարդ տարի առաջ:
3. Եթե Երկիրը պտտվեր Արեգակի շուրջ նույն արագությամբ, ինչպես աստղերն են պտտվում Ծիր Կաթինի կենտրոնում, ապա մեր մոլորակը կճանապարհորդեր Արեգակի շուրջ ընդամենը 3 օրվա ընթացքում՝ այժմյան 365 օրվա փոխարեն։
4. Գիտնականները կարծում են, որ Ծիր Կաթինը պարունակում է մինչև 400 միլիարդ աստղ և առնվազն այդքան էլ մոլորակ։
5. Գիշերային մութ երկնքում անզեն աչքով Ծիր Կաթին գալակտիկայի միլիարդավոր աստղերից միայն 0.0000025%-ն է տեսանելի։
6. ԾիրԿաթինը և մոտակա մեկ այլ պարուրաձև գալակտիկա՝ Անդրոմեդան, մոտենում են իրար։ Այս երկու գալակտիկաները մեկ վայրկյանում միմյանց են մոտենում շուրջ 120 կմ։
7. Ծիր Կաթին և Անդրոմեդա գալակտիկաները միմյանց կբախվեն մոտ 2 միլիարդ տարի հետո, իսկ բախումը կտևի մոտ 5.5 միլիարդ տարի։

8. Աստղագետները պետք է ուսումնասիրեն Ծիր Կաթինն այնպիսի աստղադիտակներով, որոնք հայտնաբերում են ռադիոալիքներ, ենթակարմիր լույս և ռենտգենյան ճառագայթներ։ Օպտիկական աստղադիտակները, որոնք հայտնաբերում են միայն տեսանելի լույսը, չեն կարող թափանցել խիտ ամպերի գազի և փոշու միջով։
9. Ըստ հունական դիցաբանության՝ Ծիր Կաթինն առաջացել է, երբ Հերան Հերակլեսին կերակրելիս՝ անփութորեն իր կրծքից թափել է կաթը։ Ծիր Կաթինը նաև նկարագրվում է՝ որպես ճանապարհ դեպի Օլիմպոս լեռը։

10. Ծիր Կաթինը հայերենում նաև անվանվում է Հարդագողի ճանապարհ կամ Դարմանագողի ճանապարհ։ Ըստ հայկական առասպելի՝ մի խիստ ձմեռ հայերի նախնի Վահագնն ասորիների նախնի Բարշամինից հարդ է գողացել, և երկնքում մասամբ երևացող Ծիր Կաթինը գողացած հարդի հետքն է:
Հայրենիքում
Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։
Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։
Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․
Առաջադրանքներ
- Կապույտով նշված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր
(այսպես. աստղային — աստղ+ային, ածանցավոր բառ):
Ձյուն + ա + պատ
Մանուկ + ական
Աստղ + ային
Ան + հուն
Ձյուն + ոտ
Իրիկուն + ա + մուտ - Կարմիրով գրված բառերը բացատրի՛ր:
Աչեր — աչքեր
Մրմունջ — ցածր ձայն
Անուրջի — երազ - Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր 5 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 5 ածական (ինչպիսի՞), 5 բայ(ի՞նչ անել, ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց․․․)։
Գոյական՝
Լեռներ, աչեր, լճեր, երազներ
Ածական՝
Ձյունապատ, կապույտ, ձյունոտ, մանկական, թափանցիկ
Բայեր՝
Զարթնել, նայել, կանչել, ծածկել
Կամակոր թագավորը թեստ 5
Լինում է, չի լինում, մի կամակոր թագավոր է լինում: Մի օր նա կանչում է իր երկրի բոլոր դերձակներին և հրամայում իր համար կարել մի այնպիսի վերմակ, որ իր հասակի համեմատ ոչ երկար լինի, ոչ էլ՝ կարճ: Ոչ մի դերձակ չի կարողանում թագավորի հրամանը կատարել, բոլորին պատժում է։
Օրերից մի օր թագավորի մոտ մի դերձակ է գալիս:
— Թագավորն ապրած կենա, -ասում է նա, — ես քո ուզած վերմակը կկարեմ: Ոչ երկար կլինի, ոչ կարճ:
— Լավ, — ասում է թագավորը, — բայց տես, եթե մի փոքր երկար եղավ կամ կարճ, իմացած լինես ̀ գլուխդ կտրելու եմ:
-Համաձայն եմ, թագավորն ապրած կենա, թե չկարողացա ̀ գլուխս կտրի:
Դերձակը գնում է մի վերմակ կարում, դիտմամբ էլ մի քիչ կարճ է անում: Տանում է, դնում թագավորի առաջ: Փեշի տակ էլ թաքուն մի ճիպոտ է պահած լինում:
-Թագավորն ապրած կենա, — ասում է դերձակը ̀ գլուխ տալով, — քո ուզած վերմակը կարել եմ: Տես ̀ կհավանե՞ս:
-Տեսնենք հասակիս հարմա՞ր է, թե՞ ավել-պակաս, — ասում է թագավորն ու պառկում թախտին, վերմակը քաշում վրան: Վերմակը հազիվ ծնկներին է հասնում, ոտքերը բաց են մնում:
Դերձակն իսկույն փեշի տակից հանում է ճիպոտը և խփում թագավորի ոտքերին:
-Թագավորն ապրած կենա, — ասում է դերձակը, — ամեն մարդ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:
Թագավորն անմիջապես ոտքերն իրեն է քաշում, թաքցնում վերմակի տակ:
Կամակոր թագավորն այլևս ոչինչ չի կարողանում ասել: Նույնիսկ մեծ-մեծ նվերներ է տալիս ու ճանապարհ դնում հնարամիտ դերձակին:
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
դերձակ, կարճ, թախտ, մարդ
2.Ի՞նչ է նշանակում «դերձակ» բառը։
Մարդ, ով կար ու ձև է անում։
3. Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված՝
ա/ գլուխը դատարկ — հիմար, անխելք, տգետ
բ/ թև առնել — ոգևորվել, ոգեշնչվել
գ/ կողը հաստ – համառ, կամակոր, ինքնասածի
դ/ ձեռք մեկնել — ձեռքով անել, հեռանալ
4. Տրված բառերից ո՞րն է ածանցավոր՝
ա/ օր
բ/ երկիր
գ/ թագավոր
դ/ ոչինչ
5.Գտի՛ր և ընդգծի՛ր սխալ տարբերակը՝
ա) երկար- ածական
բ) երկիր- ածական
գ) թագավոր-գոյական
դ) դերձակ-գոյական
7. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հոմանիշները։
Թագավոր — արքա
Թաքուն — գաղտնի
Իսկույն — միանգամից
Հնարամիտ — խորամանկ
8. Ի՞նչն է ստիպում թագավորին նման հրաման արձակել:
Որովհետև նա կամակոր էր։
9. Ի՞նչ հնարամտության է դիմում դերձակը:
Դերձակը գնում է մի վերմակ կարում, դիտմամբ էլ մի քիչ կարճ է անում: Տանում է, դնում թագավորի առաջ: Փեշի տակ էլ թաքուն մի ճիպոտ է պահած լինում:
10. Կամակոր թագավորին պատժելու մի տարբերակ էլ դո՛ւ մտածիր:
Ես թագավորի հետ խիստ կվարվեի և չէի կարի իր համար, թող հասկանա, թե ինչ վատ բան է ալարկոտությունը։
11. Ժողովրդական ո՞ր ասացվածքն է օգտագործված տեքստում:
Ամեն մարդ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:
12. .Ինչպե՞ս ինքդ կվերնագրեիր այս տեքստը:
Ալարկոտ թագավորը։