Month: Հոկտեմբերի 2025
Մայրենի
- Գրի՛ր բոսոր, պարիկ, դալկահար, խորհել, ստրուկ բառերի հոմանիշները:
Բոսոր — արյան գույն, պարիկ — առասպելական ոգի, դալկահար — գույնը գցած, խորհել — մտածել, ստրուկ — գերի - «Առանց թռիչքի կյանքը գին չունի…» : Բացատրի՛ր այս նախադասությունը: Առանց թռչելու կյանքը իմաստ չունի։
- Ավ. Իսահակյանի «Կյանքից թանկ բանը» առակի միջից դո՛ւրս գրիր պարիկ բառի հոմանիշները(դրանք մի քանիսն են): Առասպելական ոգի, հավերժահարս, նազելի ոգի, աղբյուրի ոգի
- Գտի՛ր ստեղծագործության բանալի բառը (հիմնական ասելիքը մեկ բառով ներկայացրո՛ւ):
Կյանք, ազատություն - Դալկահար, թանկագին, անպատճառ, խնդագին, լուսեղեն, նազելի բառերը բաղադրիչների բաժանիր և նշի՛ր տեսակը ըստ կազմության:
Դալկահար = դալուկ+ա+հար — բարդ բառ
Թանկագին = թանկ+ա+գին — բարդ բառ
Անպատճառ = ան+պատճառ — նախածանցավոր
Խնդագին = խինդ+ագին — ածանցավոր
Լուսեղեն = լույս+եղեն — ածանցավոր
Նազելի = նազ+ելի — ածանցավոր - Ընտրի՛ր, Ավ. Իսահակյանի առակներից մեկը կամ երկուսը, կարդա՛: Բլոգումդ ներկայացրո՛ւ նաև, թե ինչի մասին է առակը (առակները)և ինչ սովորեցրեց քեզ:
Աղվեսն ու Վարազը - Հոկտեմբերի 30-ը Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է: Այս տարի լրանում է Ավ․ Իսահակյանի ծննդյան 150-ամյակը։ Համացանցից գտի՛ր հետաքրքիր կենսագրական տեղեկություններ Ավ․ Իսահակյանի կյանքի մասին։
Ավետիք Իսահակյան
Ավետիք Իսահակյան՝ առակներ
Ինձ այս առակը սովորեցրեց, որ պետք է ամեն ինչին պատրաստ լինել, ոչ թե ուղակի անգործ նստել և սպասել։ Ինձ շատ դուր եկավ այս առակը։
ՎԱՐԱԶՆ ՈԻ ԱՂՎԵՍԸ
Continue reading “Ավետիք Իսահակյան՝ առակներ”Տեղեկություն Ավետիք Իսահակյանի մասին
Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 30-ին, Ալեքսանդրապոլում, մանկությունն ու պատանեկությունն անցել է Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի ազգանունը՝ Իսահակյան։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893 թվականին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր
Continue reading “Տեղեկություն Ավետիք Իսահակյանի մասին”My Town
Hello, my name is Luse, I live in Yerevan, the capital city of Armenia. We know everyone that lives in our neighborhood. We have a hospital, a few schools, kindergartens and a few parks to play and enjoy walking. The nature is beautiful, but some people throw trash and other thing on the ground. On weekends, I sometimes go shopping with my parents at the local market. We also go to my granparents and help to clean the nature and plant more trees. In summer, we often go to other countries to swim in the sea and the pools. We also learn something from the country. I love Yerevan and I always try to make it even more beautiful!
My Town / My Community (Բնակավայր / Համայնք)
My Town / My Community (Բնակավայր / Համայնք)
Where do you live?
What places can we see in your town?
Արեգակնային համակարգ, արեգակ, մոլորակները, Երկիր մոլորակ
Արեգակը միայնակ աստղը չէ: Ձգողության շնորհիվ՝ նա իր մոտ է պահում տարբեր չափեր և զանգվածներ ունեցող տարատեսակ երկնային մարմիններ: Արեգակը և նրա շուրջը պտտվող այդ մարմինների համախումբն անվանում են Արեգակնային համակարգ:
Continue reading “Արեգակնային համակարգ, արեգակ, մոլորակները, Երկիր մոլորակ”Դիցաբանություն և առասպել
Հնում, մարդիկ չկարողանալով բացատրել բնության երևույթները, օրինակ՝ կայծակը, անձրևը, երկրաշարժը, սկսել են դրանք մարմնավորել, վերագրել աստվածությունների, յուրաքանչյուր տարերքի համար մի աստված են ունեցել: Աստվածները գերբնական հատկություններով օժտված, հույզեր, ապրումներ, մտածողություն ունեցող, կատարյալ և մարդակերպ էակներ են, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է բնության ու հասարակության առանձին երևույթներ:
Կառուցվել են տաճարներ, կանգնեցվել նրանց արձանները, մատուցվել զոհեր, կազմակերպվել հատուկ տոնախմբություններ:
Հեթանոս հայերն աստվածներին նվիրել են հատուկ տոներ, նրանց համար կառուցել տաճարներ, զոհաբերել կենդանիներ: Հայկական դիցարանում, բացի անձնավորված մարդակերպ աստվածներից, հիշատակվում են զանազան մտացածին էակներ, հրեշներ (վիշապներ) և չար ու բարի ոգիներ (Արալեզ, Հավերժահարս, Քաջք, և այլն):
Դիցաբանություն են նաև «Տիգրան և Աժդահակ», «Արտաշես և Արտավազդ» հայկական առասպելները, «Սասնա ծռեր» էպոսը և այլն:
Առասպելը չափազանցված զրույց է. և՜ պատմողը, և՜ ունկնդիրն այն ընկալում են որպես արժանահավատ-իրական պատմություն և փոխանցում բանավոր:
Առասպելներում արտացոլված են բարու և չարի, հերոսության և վախկոտության, արդարության և անհավատարմության մասին մարդկանց պատկերացումները:
«Առասպել» արտահայտությունը առօրյայում օգտագործվում է անհավանական, մտացածին իմաստով:
Հարցեր և առաջադրանքներ/պատասխանել գրավոր/
- Ի՞նչ հասկացանք դիցաբանությունից, ի՞նչ է առասպելը, իրակա՞ն է, թե՝ հորինովի
Դիցաբանությունը դա աստվածների մասին գիտությունն է, իսկ առասպելը հորինված է։ - Ո՞վքեր էին առասպելի հերոսները
Առասպելի հերոսներն էին՝ Առասպելի հերոսները Աստվածներներ, վիշապներն ու ոգիներն էին: - Ի՞նչ հայկական առասպելներ ու առասպելական հերոսներ գիտենք/նշել անուններ միայն,/
«Տիգրան և Աժդահակ», «Արտաշես և Արտավազդ», «Սասնա ծռեր», Սասունցի Դավիթ, Արալեզ: - Գիտե՞նք որևէ առասպել, որը կարող ենք ներկայացնել/բանավոր/
Ես կպատմեմ Հայկ և Բելի մասին։ - Ի՞նչ հեթանոսական տաճար/ներ/ գիտեք Հայաստանում:
Գառնի:
Ավ․ Իսահակյան «Կյանքից թանկ բանը»
- Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Կյանքից թանկ բանը» առակը:
- Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Բոսոր — արյան գույնի, դալկահար — Գույնը գցած, ստրուկ — Գերի - Գրավոր բացատրի՛ր ջրի երազ, ստրուկ աշխարհ արտահայտությունները:
Ջրի երազ-ջրի մասին երազել, ջուր խմելուն կարոտ
Ստրուկ աշխարհ-առանց ազատության ապրել, ստրուկների կյանքը - Ո՞րնէ առակի ասելիքը և ի՞նչ է սովորեցնում այն քեզ:
Առակի հիմնական ասելիքը այն է, որ կյանքում ամենա թանկ բանը դա կյանքն է և բարությունը։ Ես սովորեցի, որ պետք է թույլերին, աղքատներին և վիրավորներին պետք է օգնել։ - Դո՛ւրս գրիր հիմնական իմաստն արտահայտող տողերը:
Տուր ինձ այն, ինչ-որ թանկ է քեզ համար,
Էն թանկագինը, կյանք տամ իսկույն քեզ:
Թռիր, սիրելիս, ազատ ու վայրի,
Թռիր ու ասա ստրուկ աշխարհքին
Թե ինչն է թանկը կյանքից ավելի…,-
Ասաց ջրերի լուսեղեն ոգին:
Վայրի աղավնին` կուրծքը վիրավոր,
Ընկել էր մենակ աղբյուրի եզրին,
Continue reading “Ավ․ Իսահակյան «Կյանքից թանկ բանը»”Աշնանային ճամփորդություն Արատեսում🍁🍂
Մենք երկուշաբթի որը սեպտեմբերի 20 — ին գնացել էինք Արատես։ Մենք ժամանել ենք Արփա գետ և հավաքել ենք տարածքի աղբը, հետո շարժվել ենք դեպի Արատես։ Ժամանելուց հետո տեղավորվել ենք, խաղացել ենք և ճաշել ենք։ Հաջորդ օրը առավոտյան մենք նախաճաշել ենք, հետո գնացել ենք ընկույզ և խնձոր հավաքելու։ Երեկոյան ճաշելուց հետո մենք խարույկ ենք վառել և ուրախացել։ Վերջին օրը մենք հավաքվել ենք և ընկել ենք ճանապարհ։ Ես շատ հավանեցի ճամփորդությունը։