Տաս օր Սանտայի հետ
Պարոն Ջանգլն ու սուրբծննդյան ճամփորդությունը
Իմ հայրիկը Սանտա Կլաուսն է
Կախարդուհի Լիլին։ փրկում է Սուրբ Ծննդյան տոնը
Մոռացված Սուրբ Ծնունդ
Կլաուսների ընտանիքը
Անժելայի Սուրբ Ծննդյան տոները
Ձյունանուշ
Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը
Ճանապարհորդություն դեպի սուրբ ծննդյան աստղը
Էլֆ
Չվերթ
Սանտա Կլաուսի արձակուրդը
Իմ ընկեր Ձմեռ պապը
Բևեռային ճեպընթաց
Անքուն Սիեթլցիները
Ամանորի արքայադուստրը
Գրինչ: Սուրբ Ծնունդ առևանգողը
Կարստենի և Պետրայի հրաշալի Սուրբ Ծնունդը
Փադինգթոնի արկածները
Month: Նոյեմբերի 2025
Վախթանգ Անանյան. Հավատարիմ ընկերս
Հրացանը ձեռքիս պատրաստ բռնած իջնում եմ բլրր քարքարոտ լանջով։
Ներքևում փռված է կապուտակ ու ծիծաղուն Այղր լիճը։
Continue reading “Վախթանգ Անանյան. Հավատարիմ ընկերս”Հետևյալ թվերը վերլուծեք պարզ արտադրիչների
32, 45, 56, 78, 92, 46, 145, 234, 324, 365, 398, 426, 428, 505, 342, 642, 688, 894, 784, 896, 982, 875, 986, 840, 650,48, 50, 52, 54, 55, 56, 58, 60, 62, 63, 64, 65, 66, 67, 68, 69, 70, 124, 125, 126, 128, 129, 130, 132, 134, 135, 136, 138, 1402
32|2
16|2
8|2
4|2
2|2
1
Ստեփան Զորյան․ Ճանապարհորդ Ջեկոն
Մի անգամ աշնանը ես մի ուրախ ճանապարհորդություն կատարեցի դեպի Երևան։ Լենինական քաղաքից մի պառավ` զամբյուղը ձեռին եկավ-մտավ մեր վագոնը։
— Կարելի՞ է։
— Համեցե՛ք, մայրիկ, համեցե՛ք…
Եվ մենք չորս հոգով մի կողմ քաշվեցինք ու պառավին տեղ տվինք մեր նստարանի վրա։ Պառավը նստեց , զամբյուղը դրեց ոտների տակ ու փեշերով ծածկեց խնամքով. հետո գրպանից մի գիրք հանեց, ակնոցը դրեց աչքերին ու սկսեց կարդալ։ Եվ էլ ոչ մի խոսք։ Չորս հոգի նստած ենք կողք կողքի, ոչ մեկս չի հարցնում ո՞վ եք, ո՞ւր եք գնում, ինչպես լինում է առհասարակ։ Է՜հ, պատահում են այդպիսի մարդիկ էլ, որ խոսել չեն սիրում։ Այդպես անխոս գնում ենք մի փոքր տեղ, մեկ էլ տեսնեմ պառավի զամբյուղի մեջ ինչ-որ բան է շարժվում։ «Երևի հավ է», մտածում եմ։ Բայց պառավն այդ շարժումից անհանգստացավ, անմիջապես ոտքով խփեց զամբյուղին և փեշերով ավելի ծածկեց։ Մի կարճ տարածություն նա ոտն այնպես մի քանի անգամ զարկեց զամբյուղին ու շարունակեց անխոս կարդալ: Մի քիչ էլ գնացինք, զամբյուղից ճանկռտոց լսվեց: Այս անգամ պառավը փեշերը ետ տարավ ու կռացավ զամբյուղի վրա և կամաց, շատ կամաց, հազիվ լսելի ձայնով սաստեց. -Սո՛ւս, սո՛ւս, անպիտան։
Մեր կուպեի ճամփորդները զարմացած իրար նայեցին, իսկ ես մտածեցի, որ զամբյուղինը հավ չի, այլ երևի կատու։ Գնացինք մի փոքր էլ, կոնդուկտորը եկավ տոմսերն ստուգելու։
-Ձեր տոմսը, ձեր տոմսը,-կրկնում էր նա բարձրաձայն։
Եվ այդ ժամանակ ահա պառավի փեշերի տակից հանկարծ.
-Հա՛ֆ-հա՛ֆ-հա՛ֆ…
Վագոնը լցվեց շան հաչոցով։ Ճամփորդները եկան հավաքվեցին հաչոցի վրա, իսկ պառավն, իրեն կորցրած, ոտով խփում էր զամբյուղին և շարունակ շշնջում.
-Ջեկո՛, Ջեկո՛, անպիտա՛ն… Շունը բոլորովին չի լսում. հաչում է, կլանչում և զամբյուղը ճանկռոտում։ Բարկացած կոնդուկտորը կռացավ և վախվխելով զամբյուղը բաց արավ. նապաստակի արագությամբ դուրս նետվեց մի պստիկ, կատվից էլ փոքր ճերմակ շնիկ` վզին կապույտ ժապավենից մի բանթ։ Դուրս նետվելով` նա մի ակնթարթ իր խոշոր, սև աչքերով նայեց անծանոթ դեմքերին և, պառավին նկատելով, թռավ նրա գոգը։
-Սա ի՞նչ բան է,- ասում է կոնդուկտորը,- ձեզ ո՞վ իրավունք տվեց շանը բերել վագոն։
— Ի՜նչ կա որ,- ասում է պառավը շանը գրկելով,- զամբյուղի մեջ ձեզ հո վնաս չի տալիս։
-Շունը վագոն մտցնելու իրավունք չկա,-զայրանում է կոնդուկտորը։- Եկող կայարանում կա՛մ կիջնեք, կա՛մ շանը կթողնեք։
-Վա՛յ, ես իմ Ջեկոյին չեմ թողնի։ Գրկիս կպահեմ։
-Չի՛ կարելի,- կտրեց կոնդուկտորն ու անցավ մյուս ճամփորդների տոմսերն ստուգելու։
Հասանք կայարան. պառավը շփոթված սկսեց շանը փաթաթել փալասներով, երևի այդպես պահելու, որ չհեռացնեն։ Բայց կոնդուկտորը շուտով վերադարձավ։
— Դե, մայրիկ, կա՛մ իջեք, կա՛մ շանը թողեք էս կայարանում; Պառավը չի համաձայնում։
-Չեմ կարող,- ասում է,- շունը թողնել։ Սա տղայինս է. դրել է, որ տանեմ Երևան։ Կմեռնեմ` չեմ թողնի։
-Դե՛ իջեք։
-Ո՛չ կիջնեմ, ո՛չ կթողնեմ…
Երկար նա իրենն էր ասում, սա` իրենը, մեկ էլ կոնդուկտորը նեղսրտած առաջ եկավ։
— Հասկացի՛ր, մայրիկ, ես իրավունք չունեմ վագոնում շուն թողնելու։
Այս ասելով` նա շանը խլեց պառավի ձեռքից և կլանչեցնելով տարավ դռնից գցեց դուրս։ Պառավը ճղճղաց ու վազեց կոնդուկտորի ետևից, բայց մինչև կերթար դեպի դուռը, գնացքը շարժվեց։ Պառավը մնաց շվարած։
-Վա՛յ, հիմա ես ի՜նչ պատասխան տամ տղիս։
Ու մինչև մյուս կայարանը նա ձեռները խփում էր ծնկներին ու վշտացած տրորվում, հուզվում.
— Վա՛յ։ Ջեկո ջան, քեզ պահեցի, որ կորցնե՜մ։ Վա՛յ, Ջեկո ջան…
Կրկնում ենք անցածը
1․Հաշվեք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը, եթե նրա չափումներն են՝ 6 սմ, 9 սմ, 12 սմ։
S=2x(6×9+6×12+9×12)=468
Ինքնաստուգում․ Նոյեմբեր
Ես հավաքել եմ 10 միավոր
Անուն, ազգանուն
Լուսե Գալստյան
Դասարան*
5-1 դասարան
5-2 դասարան
5-3 դասարան
Էլ. հասցե*
luse.g@mskh.am
1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
… Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստել էին բարի մարդ ու կինն ու երեք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:— Սիրելի՜ երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թո՜ղ չլինեք երեք եղբայր, լինեք չորս, երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա: Սիրեցե´ք իրար, եկե´ք համբուրեցեք ձեր նոր եղբորը: Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց, հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան: Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս: Հետո սեղան նստան ուրախ, զվարթ մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին, երեխան շա՜տ հոգնած էր. իսկույն աչքերը խփեց և անո՜ւշ- անո՜ւշ քնեց:
My Family and Friends
Վարժություն 1. Լրացրու բացերը (Present Simple):
- My mother works (work) in a hospital.
- We visit (visit) our grandparents every weekend.
- My best friend has (have) two brothers.
- They live (live) in a big house.
- I like (like) spending time with my family.
Իմ պատմելով․ Բնագիտություն՝ Երկրի մակերևույթի հիմնական ձևերը: Հարթավայրեր և լեռներ
Երկրի մակերևույթը տարբեր է, ամենուր կան լեռներ, հարթավայրեր, բլուրներ, ձորեր և այլ երկրաբանական ձևեր։
Այն ձևավորվում է երկու ուժերի ազդեցությամբ ներծին ուժերի և արտածին ուժերի։
Ներծին ուժերի շնորհիվ բարձրացնում են մակերևույթը և ստեղծում լեռներ իսկ արտածին ուժերի շնորհիվ քայքայում ու հարթեցնում են դրանք։
Հարթավայրերը մեծ հարթ տարածքներ են, որոնք առաջանում են՝ լեռների քայքայման, ծովի հատակի բարձրացման, լավայի հոսքերի և գետերի նստվածքների պատճառով։
Բացարձակ բարձրությունը կետի բարձրությունն է ծովի մակարդակից, իսկ
հարաբերական բարձրությունը երկու կետերի բարձրությունների տարբերություն է։
Ինչո՞ւ է մեր կրթահամալիրը կոչվում Սեբաստացու անունով
Կրթահամալիրը այս անունն է ընտրել, որովհետև Մխիթար Սեբաստացին համարվել է կրթության և լուսավորության մեծ բարեփոխիչ, և կրթահամալիրը հետևում է նրա կրթական գաղափարներին՝
- ազատ մտածողություն
- ստեղծագործություն
- ինքնակրթություն
- հայ մշակույթի ու լեզվի պահպանում
Այս պատճառով դպրոցը կոչվում է հենց Մխիթար Սեբաստացի։