Առօրյայում մենք շատ ենք օգտագործում «մաքուր ջուր», «մաքուր աղ», «մաքուր արծաթ (կամ ոսկի)» և նման այլ արտահայտություններ: Իրականում այդ նյութերդ բոլորովին էլ մաքուր չեն: Օրինակ՝ նույնիսկ ամենաբարձր հարգի արծաթե կամ ոսկե մատանին պարունակում է նաև այլ նյութեր, այսինքն՝ իրականում խառնուրդ է:
Continue reading “Մաքուր նյութեր և խառնուրդներ, խառնուրդների բաժանման եղանակները”Month: Սեպտեմբերի 2025
Լավ է կույր աչքով, քան կույր մտքով
Լինում է, չի լինում, երկու եղբայրներ են լինում, մեկը կույր էր բայց խելացի, մյուսը տեսնում էր բայց անխելք էր։ Մի օր նրանք որոշում են գնալ զբոսնելու։ Կույր եղբայրը առանց շեղվելու, շոշափելով և ձայները լսելով վայելում էր զբոսանքը, իսկ մյուս եղբայրը առանց ճանապարհին ուշադրություն դարձնելու գնում էր ու գնում մինչև, որ հարվածեց մի մեծ ծառի։ Իհարկե կույր եղբայրը ձայների շնորհիվ հասկացավ թե ինչ է կատարվում, շոշափելով և եղբորը լսելով օգնեց նրան։ Նրանք շարունակեցին և հասան անտառ ապա անտառի խորքերը մինչև, որ հոգնեցին և որոշեցին մի բան ուտել, բայց ափսոս, որ ուտելիք չունեին։ Կույրը առաջարկեց եղբորը ձկնորսություն անել և ձկնեղենով սնվել։ Անխելքը քանի որ չէր կարող ոչինչ պատրաստել մերժեց, նաև կույրին չօգնեց այդ գործում։ Ինչևե կույրն իր խելքով ամեն բան պատրաստեց և եղբորը նույնպես ուտելիք տվեց։ Այսպես ասած՝ լավ է կույր աչքով, քան կույր մտքով։
Սասնա ծռեր․ Սանասար և Բաղդասար
Մասնակիցները՝ 5-6-րդ դասարանցիներ
Ժամկետը՝ սեպտեմբեր, հոկտեմբեր
Continue reading “Սասնա ծռեր․ Սանասար և Բաղդասար”Նյութերի շրջապտույտը բնության մեջ
Բնության մեջ տեղի է ունենում տարբեր նյութերի շրջապտույտ, դրանք երկրագնդի մի ոլորտից անցնում են մյուսը և նորից վերադառնում այդ ոլորտ: Այդ շրջապտույտը երկրագնդի վրա բազմաթիվ իրար հաջորդող տարբեր բնույթի գործընթացների արդյունք է: Շրջապտույտն անընդհատ կրկնվում է: Հետաքրքիր է, որ նյութերի շրջապտույտն ընթանում է նաև կենդանի օրգանիզմների միջոցով: Սա մեկ անգամ ևս հաստատում է, որ բնությունն անկենդան մարմինների և կենդանի օրգանիզմների միասնություն է:
Continue reading “Նյութերի շրջապտույտը բնության մեջ”Առողջագիտություն օր 1
1 -ին առողջագիտւթյան դասին մենք զրուցել ենք ինչպես ճիշտ սնվել, ճիշտ մարզվել և այլն։ Ես սովորեցի, որ առավոտյան ցանկալի է նախաճաշել, ուշ ճամի չսնվել հիմնականում քաղցրավենիքը, նաև սովորեցի, որ քնելուց առաջ մարզվելը այնքան ել օգտակար չի։
Ինձ շատ է դուր գալիս Առողջագիտությունը։💚💚
Գործնական քերականություն
Գրի՛ր վարժությունները։
40.Ընդգծված բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է կիրառված: Այդ բառը ո՞ր նախադասության մեջ է հիմնական իմաստով գործածված:
Ծաղիկը բացվեց ու ձգվեց դեպի արևը: — Հիմնական (ուղիղ) իմաստ
Հարսանիքի բոլոր կենացները ծաղիկներին էին ուղղված: — Փոխաբերական իմաստ, նորապսակներ
Մեր ծնողներն ասում են, թե մենք ենք կյանքի ծաղիկները: — Փոխաբերական իմաստ, երեխաներ
Շատ լավ գործ եք սկսել. սա դեռ ծաղիկն է, պտուղները հետո եք տեսնելու: — Փոխաբերական իմաստ, սկիզբ
Իր երկիրը հասնելուց հետո էլ իշխանը չէր մոռանում այն ամրոցի ծաղիկ տիրուհուն: Փոխաբերական իմաստ, գեղեցիկ
41.Նախորդ վարժություններում գործածված գլուխ, ծաղիկ բառերն ինչո՞վ են նմանվում:
Բացատրի՛ր «բազմիմաստ» բառը: Բառերը գործածված են տարբեր իմաստներով, այսինքն բազմիմաստ են, ունեն բազում իմաստներ։
42. Հաց բազմիմաստ բառով նախադասություններ կազմի´ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Հացթուխները հաց են թխում։
Նստեցինք հացի սեղանի շուրջ։
Բանվորը իր աշխատանքով օրվա հացի գումարն էր վաստակում։
43. Ջուր բազմիմաստ բառով նախադասություններ կազմի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:
44.Ընդգծված բառը փոխարինի´ր տրվածներից մեկով և բացատրի´ր, թե ինչպե՞ս ընտրեցիր:
Տհաճ, պայծառ, հոտ, դեմք, հավաքել, շրջապատել:
Ծաղիկների բույրը ինձ մի հին երգ է հիշեցնում:
Արևելցի կինն ինչո՞ւ է ծածկում երեսը:
Զորքը պաշարել էր բերդն ու սպասում էր հրամանի:
Թագավորը ժողովել էր բոլոր հպատակներին, որ առաջինը ինքն ավետիսն (բարի լուրը) ասի:
Անախորժ պատմության մեջ ընկանք:
Միալար անձրևներից ու մառախուղից հետո վերջապես մի արևոտ օր բացվել։
Սուտ թե՞ ճշմարտություն
Գնացին երեք տղա անտառ: Անտառում սնկեր, հատապտուղներ, թռչուններ: Շատ էին զբոսնել, չէին նկատել թե ինչպես է օրը անցել: Տուն էին գնում, բայց վախենում էին՝ տանը կբարկանան: Կանգնեցին ճանապարհին և մտածեցին, որն է լավ՝ խաբել թե՞ ճիշտը ասել:
Continue reading “Սուտ թե՞ ճշմարտություն”Բազմանիշ թվերի բաժանում միանիշ, երկնիշ և եռանիշ թվերի վրա
ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ» ԿԱՅԱՐԱՆ

1981 թ.
Ճարտարապետ՝ Ստեփան Քյուրքչյան
Քանդակագործ՝ Ռուզան Քյուրքչյան
Կոնստրուկտոր՝ Հ. Մանուչարյան
Continue reading “ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ» ԿԱՅԱՐԱՆ”ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐ (նախկինում` ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ)

1958 թ.
Պետ. ցուցիչ` 1.6.162
Ճարտարապետ՝ Մարկ Գրիգորյան
Շենքը գտնվում է Մարշալ Բաղրամյան պողոպա 26 հասցեում: Փողոցից առանձնանում է պարսպով և մուտքի ճաղաշարով (դրվել են ՀՀ անկախության տարիներին):
Continue reading “ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐ (նախկինում` ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ)”