Չորրորդ դասարան, ավարտական  թեստ 

Անուն, ազգանուն — Լուսե Գալստյան

Դպրոց
Արևմտյան դպրոց-պարտեզ
Արևելյան դպրոց-պարտեզ
Հյուսիսային դպրոց-պարտեզ
Հարավային դպրոց-պարտեզ

Դասարան
4.1 դասարան

Էլեկտրոնային հասցե
luse.g@mskh.am

1. Ո՞րն է այն քառանիշ թիվը, որի տասնավորը 4 է, միավորը՝ 3, իսկ մյուս բոլոր թվանշանները 7:
1) 7743
2) 7734
3) 4377
4) 3747

2․ Գտի՛ր 5467 թիվը  10-ի   բաժանելիս ստացված մնացորդը:  

1) 3
2) 36
3) 7
4) 736

3. Ո՞ր  շարքի  բոլոր  թվերն  են  պատիկ  5-ին:
1) 5, 10, 15, 20
2) 24, 30, 40, 50
3) 55, 75, 72, 240
4) 2, 15, 20, 25

4. Քանի՞ րոպե է 2/5ժամը:
1) 30
2) 24
3) 36
4) 12

5. Գտի՛ր 8սմ կողմով  հավասարակողմ  եռանկյան  պարագիծը:
1) 24սմ
2) 16սմ
3) 12սմ
4) 40սմ

6. Ինչպե՞ս  կփոխվի  երկու  թվերի  գումարը, եթե  գումարելիներից մեկը   մեծացնենք  4-ով:
1) Կմեծանա 4-ով
2) Կփոքրանա 4-ով
3) Կմեծանա 4 անգամ
4) Կփոքրանա 4 անգամ

7. Ընտրիր  այն  թվանշանը, որը  տեղադրելով  աստղանիշի փոխարեն՝ կստացվի  ճիշտ անհավասարություն․ 14մ 53սմ > 14մ 5*սմ։
1) 2
2) 5
3) 7
4) 6

8. Ընտրի՛ր այն պատասխանը, որն  արտահայտում  է  19000 գրամը կիլոգրամով:
1) 19կգ
2) 190կգ
3) 1900000կգ
4) 100կգ

9. Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․
1) 132, 321, 453, 621
2) 921, 134, 12, 240
3) 120, 25, 321, 15
4) 456, 321, 212, 124

10. Արկղում կար 160 միատեսակ գնդակ։ Արկղից գնդակների 3/10մասը հանեցին։ Քանի՞ գնդակ մնաց արկղում։
1) 32
2) 48
3) 160
4) 112

11. Տուփում  կա 5 կանաչ, 16 դեղին և 4 կարմիր գնդիկ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, համոզված լինելու համար, որ դրանցից  գոնե մեկը կարմիր է։
16 + 5 = 21, 21 + 1 = 22

12. Հաշվի´ր ամենամեծ միանիշ թվի և ամենափոքր երկնիշ  թվերի գումարը:
9 + 10 = 19

13. Հաշվի´ր 5 • (130 − 500 : 5) + 50 արտահայտության արժեքը:

500 : 5 = 100, 130 — 100 = 30, 5 x 3 = 150, 150 + 50 = 200

14. Կռահի´ր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո´ւ ևս մեկ թիվ: 15, 30, 45, 60 , …
 15, 30, 45, 60 , 75

15. Գրի՛ր 2-ի բաժանվող ամենամեծ եռանիշ զույգ թիվը։
998    

16. Ուղղանկյունաձև հողամասի երկարությունը 660մ է, որը 60մ-ով մեծ է լայնությունից: Հաշվի´ր այդ հողամասի մակերեսը:
660 — 60 = 600, 660 x 600 = 396000

17. Կարենը 15 տարեկան է։ Մայրիկը նրանից մեծ է 3 անգամ։ 10 տարի  հետո մայրիկը քանի՞ տարով մեծ կլինի Կարենից:
15 x 3 = 45, 45 + 10 = 55, 55 — 25 = 30

Քննության թեստ Ձիեր

Թեստ 4

Ձիեր                                                                                                  Լուսե Գալստյան

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները։

Ձիերը մարդկանց ամենահին ու հավատարիմ ընկերներից են։ Նրանք ուժեղ, արագավազ և խելացի կենդանիներ են։

Ձին մարդու կողմից ընտելացված կենդանի է: Նա մարդու ընկերն է դարձել 5–6 հազար տարի առաջ՝ Ասիայում։

Ձիերը ձիազգիների ընտանիքի միասմբակավոր կենդանիներ են։ Խոշոր են, վերջույթները՝ երկար: Ձին ունի չորս ոտք, երկար պարանոց, պոզավոր ականջներ: Նրա մարմինը ծածկված է հարթ և փայլուն մազերով: Մազածածկը խիտ է, մազերը՝ կարճ: Մազերը երկար են միայն պարանոցի վերին և պոչի հատվածներում։

Ձիերը լինում են տարբեր գույների՝ շագանակագույն, սև, սպիտակ, մոխրագույն և այլն։

Վայրի ձիերը հանդիպում են միայն Ասիայի և Աֆրիկայի տափաստաններում, կիսաանապատներում և անապատներում։ Իսկ Եվրոպայում նրանց բնաջնջել են։ Ձիերն ապրում են երամակներով։ Հայտնի է վայրի ձիու 8 տեսակ:

Ընտանի ձիերը տարածված են գրեթե բոլոր երկրներում։ Մարդը հնագույն ժամանակներից ստեղծել է ձիերի 200 տարբեր ցեղեր: Կան ընտանի ձիերի 3 հիմնական տիպեր՝ հեծկաններ, լծկաններ և ծանրաքարշներ։

Ձին ապրում է ախոռում, սիրում է մաքուր ջուր և խոտ։ Շատ ձիեր ուտում են նաև գարի, վարսակ և գազար։ Ձին կարող է ապրել մոտ 25–30 տարի։

Հին ժամանակներում մարդիկ ձիերին օգտագործում էին ճանապարհորդության, բեռներ տեղափոխելու և աշխատանք կատարելու համար։ Նրանք նաև մասնակցել են պատերազմների և օգնել մարդուն տարբեր կարևոր գործերում։

Այսօր էլ ձիերը կարևոր դեր ունեն մարդու կյանքում։ Նրանք մասնակցում են ձիասպորտի մրցումներին, իսկ գյուղերում օգնում են գյուղատնտեսական աշխատանքներում։

Ձիերը շատ զգայուն են։ Նրանք կարող են հիշել մարդկանց դեմքերը և լսել հեռու ձայներ։ Նրանց աչքերը մեծ են, իսկ ականջները՝ շարժուն, որի միջոցով կարողանում են լսել տարբեր կողմերից եկող ձայները։
Ձին ոչ միայն գեղեցիկ կենդանի է, այլև մարդու լավ ընկերը։ Եթե նրան սիրով և հոգատարությամբ մոտենաս, նա միշտ քեզ կհավատա ու կօգնի։

Առաջադրանքներ

  1. Ինչպիսի՞ կենդանիներ են ձիերը:   
    Ձիերը մարդկանց ամենահին ու հավատարիմ ընկերներից են։ Նրանք ուժեղ, արագավազ և խելացի կենդանիներ են։
  • Նշի՛ր ճիշտ պատասխանը.

ա. Ձիերն ապրում են երամով:

բ. Ձիերն ապրում են երամակով:

  • Նշի՛ր սխալ պատասխանը:

    Որտե՞ղ կարելի է հանդիպել վայրի ձիերին.
  • Եվրոպայում,
  • Ասիայի և Աֆրիկայի կիսաանապատներում,
  • Ասիայի և Աֆրիկայի անապատներում,
  • Ասիայի և Աֆրիկայի տափաստաններում:


4. Ինչո՞վ են սնվում ձիերը:
Ձին սիրում է մաքուր ջուր և խոտ։ Շատ ձիեր ուտում են նաև գարի, վարսակ և գազար։
5. Լրացրո՛ւ նախադասությունը․
Ձիերը համարվում են զգայուն կենդանիներ, որովհետև կարող են հիշել մարդկանց դեմքերը և լսել հեռու ձայներ։


6. Գրի՛ր տեքստում մգացված բառերի հականիշները:
Ուժեղ – թույլ
Խելացի – անխելք
Կարճ – երկար
Մաքուր — կեղտոտ

7. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

  • պոզավոր – ածանցավոր,
  • ձայն – պարզ,
  • մոխրագույն  – ածանցավոր
  • շագանակագույն – բարդ

8. Տեքստից դո՛ւրս գրիր երեք թվանշան ու գրի՛ր տառերով:

Հինգ, երկու հարյուր, երեսուն

9. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Խելացի», «ուժեղ» բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • հատկանիշ,
  • թիվ,
  • գործողություն:

10. Լրացրո՛ւ բաց թողնված կետադրական նշանը:

Ձիերի աչքերը մեծ են,  իսկ ականջները՝ շարժուն։