Կոմիտաս «Սողոմոն Գևորգի Սողոմոնյան»-ը ծնվել է սեպտեմբերի 26-ին 1869 թիվ, Թուրքիայի Քյոթահիա քաղաքում։ Իր ծնողները շատ մեծ սեր ունեին երաժշտության նկատմամբ։ Երբ որ Սողոմոնը ծնվեց իր մայրը, Թագուհի Հովհաննիսյանը ընդհամենը 16 տարեկան էր։ Երբ Կոմիտասը ընդամենը 6 ամսական էր, նրա մայրը մահացավ, իսկ տասը տարեկանում տղան կորցրեց նաև հորը։ Մոր մահը խորը վերք էր թողել Սողոմոնի հոգում, և նրա առաջին ստեղծագործությունները նվիրված էին հենց նրան։ 1881թվին Կոմիտասը գնում է Էջմիածին և այնտեղ ցույց տալով իր հրաշալի ձայնը, 20 թեկնածուների միջից ընտրվում է։
1890 թվականին նա դառնում է սարկավակ, ու 1893 թվականին ավարտում է Գևորգյան հոգևոր ճեմարանը։ Նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, ու ստանում Կոմիտաս Վարդապետ անվանումը։