Թուխիկը։ Վախթանգ Անանյան

Ասում են, ժամանակով Երևան քաղաքում մի նշանավոր որսորդ բժիշկ է եղել։ Ագռավի բնից աղվամազով ծածկված մի ձագ է հանել նա ու բերել տուն։

Ժամանակ է անցել, ագռավը մեծացել է, գորշ փետուրները դարձել են թուխ, և իր թռչնային բնազդով կապվել է իր տիրոջ հետ։

Ասում են , բժշկի հետ սեղան էր նստում այդ ագռավը, աթոռակից կտցում էր իր բաժին կերակուրը, «ղա-ղա» կանչելով շնորհակալություն հայտնում տիրոջն ու գնում քաղաքային այգու ծառերի վրա զվարճանալու իր ցեղակիցների հետ։ Երեկոյան դեմ տուն էր վերադառնում, իր կոշտ ձայնով բարի գիշեր մաղթում բժշկին և գնում թառելու։

Բժիշկն ագռավին հաճախ էր որսի տանում։ Խելացի թռչունը երկնքից իր սուր հայացքով խուզարկում էր լեռան ծերպերը, գտնում էր որսը և գալիս տիրոջ ուսին թառում՝ կտուցը որսի ուղղությամբ մեկնած։ Գնում էր որսորդն ագռավի կտուցի ուղղությամբ և այդ նրա լավագույն կողմնացույցն էր։

Իսկ թանձր մառախուղին, հանդում մոլորված ժամանակ, հավատարիմ ագռավը ցույց էր տալիս նրան ճանապարհը։

Բժիշկը, շրջապատված հետաքրքիր բազմությամբ, մոտենում էր քաղաքային այգուն և կանչում էր հեռվից․

-Թուխի˜կ, Թուխի˜կ․․․

— Ղա˜, ղա˜․․․- լսվում էր պատասխանը՝ ծառին իջած երամի միջից։

Մի անգամ էլ, երբ բժիշկը նստած էր այգու ճաշարանում, ընկերներից մեկը հարցրեց,

— Վաղուց ես նստած, ինչու՞ ճաշ չես պատվիրում։

— Ընկերոջս եմ սպասում․․․

Ապա վեր կացավ, բացեց ճաշարանի պատուհանը։

— Թու՛խիկ, ինձ քաղցած սպանեցիր, անպիտա՛ն, ախր քե՛զ եմ սպասում,- սրտնեղած ձայն տվեց նա։

-Ղա˜, ղա˜ ․․․- լսվեց երկնքից, և երամից մի ագռավ բաժանվելով՝ պատուհանից ներս ընկավ, թառեց սեղանին։ Ու այն ժամանակ միայն տերը ճաշ պատվիրեց։

Քաղաքում ասելիք էր դարձել Թուխիկը։

Այդպես սիրով ապրեցին իրար հետ որսորդ բժիշկն ու իր փետրավոր ընկերը։

Տերը զառամեց ու մեռավ, իսկ ագռավը նրա դագաղի վրա տխուր ու գլխիկոր նստած, մարդկանց ուսերի վրա տարվեց մինչև  գերեզմանատուն։

Դագաղն իջեցրին փոսը, բայց ագռավը թռչելու փորձ չարավ։

-Թուխի՛կ, դուրս եկ,- լացի միջից ձայնեց բժշկի այրին։

Չլսվեց պատասխան «ղա-ղա»-ն, կարծես թռչունը վշտից քարացել էր։

Գերեզմանից հանեցին նրան և բժշկի աճյունը հողով ծածկեցին։

Բարակ անձրև էր տեղում։ Ժողովուրդը ցրվեց, բայց Թուխիկը մնաց թարմ հողաթմբին վշտահար ու մոլոր կանգնած։

Հին, քարասիրտ աշխարհում մարդիկ տեսան այդ դեպքը և մեկը քրթմնջաց․

-Երանի չէ՞ր, որ բոլոր արարածներն էլ այդ թռչունի չափ իրար հավատարիմ մնային․․․

Եվ երբ գերեզմանին պատվանդան կառուցեցին և վրան դրին անվանի բժշկի կիսանդրին, քանդակագործը չմոռացավ նրա հավատարիմ Թուխիկին քանդակել տիրոջ ուսին թառած։

Ասում են, մինչև այժմ էլ մի ծեր ագռավ տխուր-տրտում թառում է բժշկի կիսանդրու ուսին։ Թուխիկն է ․ դար է անցել, բայց չի մոռանում իր տիրոջը․․․

Իսկ նրա դիմաց, քաղաքային այգու հնամենի ծառերի տեղը կանգնած ջահել բարդիների  վրա աղմկում են ծեր Թուխիկի երիտասարդ սերունդները․․․

ԱՆԾԱՆՈԹ ԲԱՌԵՐ
Աղվամազ —  նուրբ ու փափուկ մազ
Բնազդ —
ենթագիտակցություն

Թառ —Փայտի հորիզոնադիր ձող

Իսկ նրա դիմաց, քաղաքային այգու հնամենի ծառերի տեղը կանգնած ջահել բարդիների  վրա աղմկում են ծեր Թուխիկի երիտասարդ սերունդները․․․

ԱՆԾԱՆՈԹ ԲԱՌԵՐ
Աղվամազ —  նուրբ ու փափուկ մազ
Բնազդ —
ենթագիտակցություն

Թառ — փայտի հորիզոնադիր ձող
Զառամ — տարիքն անցկացրած, խիստ ծեր:

Մաքուր պահենք մեր օդը

Մարդուն և կենդանի մյուս օրգանիզմներին շնչառության համար անհրաժեշտ է մաքուր օդ: Բայց շատ տեղերում, հատկապես մեծ քաղաք­ներում այն աղտոտված է: Քաղաքներում աշխատող շատ գործարան­ներից օդ են թափանցում թունավոր գազեր, փոշի: Ավտոմեքենաներից նույնպես անջատվում են վնասակար շատ գազեր: Այդ բոլորը վտանգա­վոր են բույսերի, կենդանիների և մարդու համար: Վնասակար նյութեր արտանետող գործարանների շրջակայքում բույսերը կամ շատ վատ են աճում, կամ բոլորովին չեն աճում, կենդանիները ոչնչանում են, իսկ մար­դիկ հիվանդանում են մաշկի, աչքերի, թոքերի տարբեր հիվանդություն­ներով:

Օդի աղտոտումը սպառնում է մարդկանց առողջությանը և Երկրի ամբողջ օրգանական աշխարհին: Ահա թե որքան կարևոր է օդը մա­քուր պահելը: Դրա համար գործարանների, ֆաբրիկաների ծխնելույզ­ների վրա տեղադրում են օդամաքրիչ, փոշեկլանիչ սարքեր, որոնք զտում են վնասակար արտանետումները:
Օդը մաքրելու գործում կարևոր նշանակություն ունեն բույսերը: Տերևների միջոցով նրանք կլանում են օդում եղած փոշին և վնասակար գազերը: Բույսերը կատարում են մեկ ուրիշ կարևոր «աշխատանք» ևս: Նրանք օդից վերցնում են ածխաթթու գազը՝ իրենց անհրաժեշտ սննդանյութեր պատրաստելու համար, և այդ ընթացքում «արտադրում» են թթվածին, որը, ինչպես գիտեք, խիստ անհրաժեշտ է բոլոր կենդանի օրգանիզմների շնչառության համար: Ահա թե ինչու շնչելը հեշտ է այնտեղ, որտեղ շատ են բույսերը: Դրա համար էլ կանաչ տարածքները պետք է ընդարձակել, և ձեզանից յուրաքանչյուրը պետք է նպաստի իր շրջապատի կանաչ տարածքների մեծացմանը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար:
    Բույսերը կատարում են մեկ ուրիշ կարևոր «աշխատանք» ևս: Նրանք օդից վերցնում են ածխաթթու գազը՝ իրենց անհրաժեշտ սննդանյութեր պատրաստելու համար, և այդ ընթացքում «արտադրում» են թթվածին, որը, ինչպես գիտեք, խիստ անհրաժեշտ է բոլոր կենդանի օրգանիզմների շնչառության համար: Ահա թե ինչու շնչելը հեշտ է այնտեղ, որտեղ շատ են բույսերը: Դրա համար էլ կանաչ տարածքները պետք է ընդարձակել, և ձեզանից յուրաքանչյուրը պետք է նպաստի իր շրջապատի կանաչ տարածքների մեծացմանը:
  2. Ինչո՞ւ է անհրաժեշտ օդը մաքուր պահել:
    Եթե մենք օդը մաքուր չպահենք։ Մենք շատ վատ հիվանդություններ կունենանք և դժվար կշնչենք։ Այդ պատճառով շատ կարևոր է մաքուր պահել մեր օդը։
  3. Օդի մաքրության գործում ի՞նչ դեր են խաղում բույսերը:
    Բույսերը շնչում են մեր բաց թողաց ածխաթթու գազը, իսկ մեզ փոխանցում են թթվածին։
  4. Ճի՞շտ է վարվում վարորդը, որը կայանման ժամանակ միացած է թողնում շարժիչը: Եթե ոչ, ապա ինչո՞ւ:
    Ոչ ճիշտ չեն անում, որովհետև գործարաններից, ֆաբրիկաներից, աշխատող ավտոմե­քենաներից օդ են թափանցում վնասակար նյութեր: Դրանք վտանգավոր են բոլոր կենդանի օրգանիզմների՝  բույսերի, կենդանիների և մարդու համար: Կանաչ տարածքները և գործարանների ծխնելույզներին տեղադրված օդամաքրիչ սարքերը կլանում են օդ թափանցող վնասակար նյութերը: Բույսերը օդից վերցնում են ածխաթթու գազը,  իրենց ան­հրաժեշտ սննդանյութեր պատրաստելու համար, և այդ ըն­թացքում «արտադրում» են թթվածին: Այդ ամենը անելով բնության վրա առաջացնում են փոքր վերքեր, այդ փոքր վերքերը մի օր վերածվում են մի մեծ խորը վերքի։ Օդը մաքուր պահելու գործին կարող եմ մասնակցել նաև ես: