Առաջադրանքներ տանը կատարելու համար

  • Գրի՛ր վարժությունները։

77. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական  բառով: 

Օրինակ՝ 

սրտի ձև ունեցող — սրտաձև: 

Մոր քույրը — մորաքույր
Դարպասը պահող — դարպասապահ
Ժամանակը ցույց տվող — ժամացույց
Ջրի աման — ջրաման
Գաղտնիք պահող — գաղտնապահ
Նավ վարող — նավապետ
Ծաղկի թերթիկ — ծաղկաթերթ
Արագ վազող — արագավազ
Ամենից մեծ — ամենամեծ
Պոչ չունեցող — անպոչ
Անուշ համ ունեցող — անուշահամ,
Քարով շինված — քարաշեն
Կին բժիշկ — բժշկուհի
Բալի ծառ — բալենի
 

78. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով: 

 Օրինակ՝ 

բարձր հասակ ունեցող — բարձրահասակ: 

Բարի սիրտ ունեցող — բարեսիրտ
Խիղճ չունեցող — անխիղճ
Բարձր ձայնով — բարձրաձայն
Միշտ ժպտուն — ժպտերես
Գանձը պահելու տեղ — գանձարան
Կապույտ աչքերով — կապույտաչյա
Արքայի որդի — արքայազն
Հույների երկիր — Հունաստան
Փոքր էշ — քուռակ
Ծաղիկներով զարդարված — ծաղկազարդ
Քաղաքում ապրող — քաղաքացի
Հայերի երկիր — Հայաստան 

79. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով: 

Ավետիս (բարի լուր) բերող — ավետաբեր
Արագ ընթացող — արագընթաց
Բաժակը ձեռքին արտասանվող ճառ — բաժակաճառ
Վեպ գրող — վիպագիր
Բառարան գրող — բառարանագիր
Արտասահմանում ապրող մարդ — օտարերկրացի
Բույսերի մասին գիտություն — բուսագիտություն 

Ընտանի օձեր

Արարատ գյուղում շատ ընտանիքներ ունեն «իրենց» օձերը: Ամառվա շոգին նրանք թաքնվում են բներում և երեկոները, երբ հովն ընկնում է, որսի ու ջուր խմելու են դուրս գալիս:  Գյուղի կենտրոնով անցնող ասֆալտապատ ճանապարհին նրանք չեն երևում: Բայց մյուս փողոցներում, ուր երթևեկությունը քիչ է, ամեն երեկո օձեր են վխտում: Այնպես որ ամեն առավոտ բնակիչները, երբ դուրս են գալիս իրենց տներից, փողոցի փոշու մեջ ծուռումուռ հետքեր են տեսնում: Կարծես գիշերը մեկը պարաններ է քարշ տվել փողոցի մի ափից մյուսը:  «Ընտանի» օձեր են: Ապրում են տներում, պատերի ճեղքերում, հաճախ ման են գալիս սենյակում, բակում, սողում են հավերի հետևից, և նրանց ոչ ոք ձեռք չի տալիս: Նրանք էլ իրենց հերթին ոչ ոքի չեն խայթում:

Continue reading “Ընտանի օձեր”

Ամենափոքր ընդհանուր բազմապատիկը

Դասարանական առաջադրանքներ
1․ Գտե՛ք 12 և 16 թվերի այն բոլոր ընդհանուր բազմապատիկները,
որոնք փոքր են 150-ից։
12 — 12, 24, 36, 48, 60, 72, 84, 96, 108, 120, 132, 144
16 — 16, 32, 48, 64, 80, 96, 112, 128, 144
[12, 16] = 48

2․ Գտե՛ք 14 և 16 թվերի այն բոլոր ընդհանուր բազմապատիկները,
որոնք փոքր են 130-ից։
14 — 14, 28, 42, 56, 70, 84, 98, 112, 126
16 — 16, 32, 48, 64, 80, 96, 112, 128
[14, 16] = 112

3․ Գտե՛ք տրված թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը
18և32
[18, 32] = 288
24 և 6
[24, 6] = 24
75 և 15
[75, 15] = 75
16 և 36
[16, 36] = 144
27 և 12
[27, 12] = 108
36 և 64
[36, 64] = 64
4․ Գտե՛ք այն երկու թվերը, որոնց ամենափոքր ընհանուր
բազմապատիկը նրանց արտադրյալն է․
4, 7, 14
33, 11, 9
12, 15, 25
5․Առնվազն քանի՞ մետր պաստառ պիտի լինի մեկ գլանափաթեթում,
որպեսզի հնարավոր լինի այն առանց մնացորդի օգտագործել և՛ 3մ, և՛
4մ բարձրությամբ պատեր պաստառապատելու համար։
6․ Ունենք 8սմ2մմ և 5սմ 1մմ կողմերով ուղղանկյուն և 6սմ7մմ կողմով
քառակուսի։ Ուղղանկյա՞ն պարագիծն է ավելի մեծ, թե՞
քառակուսունը։

Տնային առաջադրանքներ

1․ Գտե՛ք 30 և 50 թվերի այն բոլոր ընդհանուր բազմապատիկները,
որոնք փոքր են 500-ից։
30 — 30, 60, 90, 120, 150, 180, 210, 240, 270, 300, 330, 360, 390, 420, 450, 480
50 — 50, 100, 150, 200, 250, 300, 350, 400, 450
[30, 50] = 450

2․ Գտե՛ք 23 և 17 թվերի այն բոլոր ընդհանուր բազմապատիկները,
որոնք փոքր են 170-ից:
23 — 23, 46, 75, 98, 121, 154
17 — 17, 34, 51, 68, 85, 102, 119, 136, 153

3․ Գտե՛ք տրված թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։
70 և 90
132 և 77
45 և 81
200 և 125
65 և 39
1 և 100
4․ Գտե՛ք այն երկու թվերը, որոնց ամենափոքր ընհանուր
բազմապատիկը նրանց արտադրյալն է․
17, 10, 34
12, 26, 55
20, 39, 42
5․ Լոգասենյակի պատը, որն ունի քառակուսու ձև, երեսպատված է
ուղղանկյունաձև հախճասալիկներով, որոնցից ամեն մեկի
երկարությունը 30սմ է, իսկ լայնությունը՝27սմ։ Ամենաքիչը ի՞նչ
երկարություն կարող է ունենալ լոգասենյակի պատը։
6․ Երկուլիտրանոց և երեքլիտրանոց անոթներով տեղափոխում են 80լ
արևածաղկի ձեթ։ Երկուլիտրանոց անոթները նույնքան են, որքան
երեքլիտրանոցները։ Ընդամենը քանի՞ անոթ է օգտագործված։