Խիղճը ինձ համար մարդու մեջ ապրող մի փոքրիկ ձայն է։ Երբ մենք սխալ ենք գործում այդ ձայնը մեզ հանգիստ չի տալիս և մենք սկսում ենք մտածել մեր սխալի մասին։ Երբ մենք ճիշտ ենք գործում մեր խիղճը մեզ պարգևում է ուրախություն և հանգստություն։ Խիղճը ինձ սովորեցնում է լինել ազնիվ և արդար։ Այն ինձ օգնում է հարգել մարդկանց և չվնասել նրանց։ Խիղճ ունեցող մարդը միշտ մտածում է ոչ միայն իր, այլև ուրիշների մասին։ Խիղճը մեզ պահում է սխալ ճանապարհից և ուղղորդում դեպի լավը։ Այն մարդու ամենամեծ գանձն է։ Առանց խղճի մարդը կարող է կորցնել իր մարդկային կերպարը։ Ես կարծում եմ, որ խիղճը լույսի նման լուսավորում է մեր ճանապարհը։ Ես ուզում եմ միշտ լսել իմ խղճի ձայնը։ Ես կփորձեմ լինել բարի, ազնիվ և հոգատար։ Վստահ եմ, որ խիղճը ինձ կօգնի դառնալ ավելի լավ մարդ։