Ածական, ածականի տեսակներ, թվական, թվականի տեսակներ։( Սովորի՛ր։)
Գրի՛ր վարժությունները։
217. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:
Սիրտ — անսիրտ
Վախ — վախկոտ
Քար — քարքարոտ
Մայր — մայրական
Երկինք — երկնային
Արև — արևոտ
Փայտ — փայտյա
Լեռ(ն) — լեռնային
Փողոց — փողոցային
Երկաթ — երկաթյա
Օդ — օդային
Ծաղիկ — ծաղկային
Եղբայր — եղբայրական
Ոսկի — ոսկյա
Արծաթ — արծաթե
Ծով — ծովային
Ամերիկա — ամերիկյան
Ֆրանսիա — ֆրանսիական
Գերմանիա — գերմանական
224. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:
Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր։
Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր։
Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր։
Ա — Դրական աստիճան
Բ — Բաղդատական
Գ — Գերագրական
225. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:
Օրինակ՝
ամենից լավ — ամենալավ, լավագույն ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր
Ամենավատ, գեղեցկագույն, բարձրագույն, ամենաազնիվ, ամենից հզոր, ամենից ահեղ, համեստագույն, ամենահին, ամենից ծանր, ամենալուրջ, ամենից խոշոր:
Ամենավատ — ամենից վատ, վատագույն
Գեղեցկագույն — ամենագեղեցիկ, ամենից գեղեցիկ
Բարձրագույն — ամենաբարձր, ամենից բարձր
Ամենաազնիվ — ամենից ազնիվ, ազնվագույն
Ամենից հզոր — ամենահզոր, հզորագույն
Ամենից ահեղ — ամենաահեղ, ահեղագույն
Համեստագույն — ամենահամեստ, ամենից համեստ
Ամենահին — ամենից հին, հնագույն
Ամենից ծանր — ամենածանր, ծանրագույն
Ամենալուրջ — ամենից լուրջ, լրջագույն
Ամենից խոշոր — ամենախոշոր, խոշորագույն
228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:
Երեք տասնյակ — երեսուն
Չորս տասնյակ — քառասուն
Հինգ տասնյակ — հիսուն
Վեց տասնյակ — վաթսուն
Յոթ տասնյակ — յոթանասուն
Ութ տասնյակ — ութսուն
Ինը տասնյակ — իննսուն
229. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):
Ա. Կից (միասին են գրվում)
տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը
Բ. Հարադիր (առանձին են գրվում)
հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ
230. Տրված թվականները գրի՛ր բառերով:
65 — վաթսունհինգ
48 — քառասունութ
107 — հարյուր յոթ
93 — իննսուներեք
6087 — վեց հազար ութսունյոթ
4321 — չորս հազար երեք հարյուր քսանմեկ
786 — յոթ հարյուր ութսունվեց