Գարնան մուտքը անտառում

Ձմեռ էր, կենդանիները վայելում էին ձյան գեղեցիկ և խոշոր փաթիլները։ Ինչպես միշտ, երեկոյան կենդանիները հավաքվում էին սկյուռիկների տուն և թեյում տիկին սկյուռի ՝ Ագաթայի պատրաստած համեղ թխվածքաբլիթներով։ Զրուցելու ընթացքում պարոն նապաստակը՝ Դոֆին, հիշեցրեց, որ երկու օրից գարուն է։  Բոլորը սկսեցին իրենց պատրաստությունները։ Բոլոր կենդանիները զարդարեցին իրենց բները ծաղիկներով և գեղեցիկ կանաչ, դեղին տերևներով։ Առավոտյան արդեն ամեն բան պատրաստ էր։

Գարնանը մնաց ընդամենը մեկ օր, ուռաա՜, — ասաց Պարոն Դոֆիի կրտսեր որդին՝ Ալբերտոն և գնաց ընկերների հետ խաղալու։

Այո՛, գարնանը մնացել էր մեկ օր և բոլորը հանգստանում էին՝ վայելելով ձմռան վերջին շունչը։ Ահա և սկսվեց շատ սպասված օրը ՝ գարնան առաջին օրը։ Բոլորը ուրախանում էին և զվարճանում։ Մի քանի օր անց արդեն ծլեց գարնան առաջին ծաղիկը՝ ձնծաղիկը։ Ահա այսպես դիմավորեցին գարնան մուտքը կենդանիները։