Գործնական քերականություն

136.Կետերը փոխարինի՛ր ձ, ծ կամ ց տառերով:
Փորձ, հարցում, բարձունք, ուրց, լացակումած, ընթերցել, քաղցրություն, լռակյաց, հանդիպակաց, լվացք, գնացք, նստվածք, նրբանցք:

139. Կետերը փոխարինի´ր ղ կամ խ տառերով:

Խրոխտ, թուղթ, խեղդել, ծախսել, կմախք, աղբյուր, պղտոր, սխտոր, դժոխք, դրախտ, զմրուխտյա, եղբայր, անվախճան, ողկույզ, մղկտալ, տախտակ, թախտ, աղտոտել:

143. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Որթերի մեջ անծանոթ մի աղջիկ տեսա: (որդ, որթ) Որդերի պատճառով ձկնորսության չգնացի: (որդ. որթ) Շատ հաջող ավարտ ունեցավ մեր ձեռնարկը: (հաջող, հաչող) Հաչող շունը կծան չի լինում: (հաջող, հաչող) Երեխայի կտրիչ ատամներն արդեն դուրս էին եկել: (կտրիչ, կտրիճ) Իմ բոլոր կտրիճ ընկերները հավաքվել են այսօր: (կտրիչ, կտրիճ)

144. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Նստելու համար մի հարթ տեղ եմ փնտրում: (հարդ, հարթ) Քամին ամբողջ հարդը բարձրացրել ու պտտում էր օդում: (հարդ, հարթ) Տարբեր ախտեր քայքայել էին մարմինը: (աղտ, ախտ) Փոշիով ու աղտով էր ծածկված փողոցը: (աղտ, ախտ) Մի ուղտ քարավանից առանձնացել էր: (ուղտ, ուխտ) Քո արած ուխտը թանկ է բոլորիս համար: (ուղտ, ուխտ)

145. Ընդգծված բառերը փոխարինի´ր հոմանիշներով: Ընտրածդ բառերի գրությունը ճշտի´ր բառարանի օգնությամբ:

Խոսքս մի՛ կտրիր: Խոսքս մի ընդհատիր։

Մինչև ե՞րբ պիտի թաքուն պահես: Մինչև երբ պիտի գաղտնի պահես։

Անձրևն ինչպես սկսվել էր, այնպես էլ վերջացավ: Անձրևն ինչպես սկսվել էր, այնպես էլ ավարտվեց։

Օդանավի իջնելը ոչ ոք չնկատեց:Օդանավի վայրէջքը ոչ ոք չնկատեց։

Երեխայի նման ուրախանում էին ու լիաթոք ծիծաղում: Երեխայի նման զվարճանում էին ու լիաթոք ծիծաղում։
Եղնիկի ձագը մորն էր փնտրում: Եղնիկի եղնորթը մորն էր փնտրում։

147. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ և բառարանով ստուգի՛ր ճի՞շտ ես գրել:

Վերևում՝ համարյա երկնքի տակ, ծնվեցին ջրի կաթիլները: Նրանք լեռների բարձրից, հողի միջից դուրս եկան ու, լույսն իրենց մեջ, ցնծության թիթեռն իրենց վրա, կաթկթելով իջան ցած: Լեռն ի վար, ծառերի կողքերով, թփերի արանքներով, զարմանազան խատուտիկ խճաքարերի վրայով գալիս էին կաթիլները։
—Ինչքա՜ն քաղցր եք,- ասում էին նրանց մամուռները: